Մազանդարանի վագրը

ֆիլմ

Մազանդարանի վագրը (պարսկերեն՝ ببر مازندران), իրանահայ կինոռեժիսոր Սամուել Խաչիկյանի կողմից 1968 թվականին նկարահանված գեղարվեստական կինոնկար։ Ֆիլմի գլխավոր դերում նկարահանվել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական, աշխարհի եռակի և Ասիական խաղերի չեմպիոն Իմամ Ալի Հաբիբին[1][2]։ Կինոնկարը ժամանակին ցուցադրվել է նաև ԽՍՀՄ-ում և սիրվել հանդիսատեսի կողմից։

Picto infobox cinema.png
Մազանդարանի վագրը
ԵրկիրԻրան Իրան
ԺանրՄելոդրամա
Թվական1968
Լեզուպարսկերեն
ՌեժիսորՍամուել Խաչիկյան
Սցենարի հեղինակՄանուչեհր Կիմրամ
ԴերակատարներԻմամ Ալի Հաբիբի
Նիկու Սաֆայի
Նիլուֆար
ՕպերատորՆոսրաթալլահ Կանի
Տևողություն122 րոպե

ՍյուժեԽմբագրել

Գյուղական տոնի ժամանակ, որտեղ մրցում էին տեղի ըմբիշները, Թեհրանից ժամանած մարզիչը նկատում է արտասովոր ուժի տեր հասարակ գյուղացի փայտահատին։ Նա երիտասարդին հրավիրում է մայրաքաղաք` ըմբշամարտով լրջորեն զբաղվելու համար։ Շուտով տաղանդավոր ըմբիշը դառնում է ողջ Իրանի պարծանքն ու սիրելին։ Սակայն այդ հանգամանքը շարժում է նրա թիմակիցների նախանձը։ Երկրի չեմպիոնի տիտղոսի համար պայքարող նրա ապագա հակառակորդի մոր հետ պատահական հանդիպումը, փոխում է երիտասարդի հետագա ողջ կյանքը։

Ֆիլմում պատմվում է նաև գլխավոր հերոսի սիրո մասին։

Դերասանական կազմԽմբագրել

Դերակատար Կերպար
Իմամ Ալի Հաբիբի Հաբիբ
Նիկու Սաֆայի Սիթարա
Նիլուֆար Լալա
Դարիուշ Թալայի Քեյվան
Նասեր Կուրեչյան Բաշիր Խան
Ռեզա Հուշմանդ -

Նկարահանող խումբԽմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Մանուչեհր Կիմրամ սցենարիստ
Սամուել Խաչիկյան ռեժիսոր
Նոսրաթալլահ Կանի օպերատոր
Մեհդի Միրզաքի պրոդյուսեր

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Database»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-09-ին։ Վերցված է 2017-10-11 
  2. «Emam Ali Habibi Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-01-ին։ Վերցված է 2017-10-11