Մադինա Նալվանգա (անգլ.՝ Madina Nalwanga, փետրվարի 2, 2000(2000-02-02), Կամպալա, Ուգանդա)[1], ուգանդացի կինոդերասանուհի, ով համբավվել է Դիսնեյ ընկերության «Queen of Katwe» («Քաթվեի թագուհին») ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Ֆիոնայի կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու շնորհիվ[2]։ Ֆիլմը պատմում է Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայի Քաթվե թաղամասի հետնախորշերում ապրող ուգանդացի մի աղջկա՝ Ֆիոնա Մուտեսիի մասին, որն ապրուստի միջոցներ հայթայթելու գործում իր ընտանիքին օգնելու նպատակով շախմատ խաղալ է սովորում, դառնում վարպետության թեկնածու[3]։ Այդ դերի ուշագրավ կատարման համար Մադինան 2017 թվականին արժանացել է աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակի «Ամենախոստումնալից դերասան» անվանակարգում (մրցանակաբաշխությունն անց է կացվել Նիգերիայի Լագոս քաղաքում)[4]։ Շահել է նաև NAACP Image Award, Women Film Critics Circle Award մրցանակներ, ինչպեսև՝ առաջադրվել է Critics' Choice Movie Award մրցանակով պարգևատրման[5]։

Մադինա Նալվանգա
Ծնվել էփետրվարի 2, 2000(2000-02-02) (24 տարեկան)
ԾննդավայրԿամպալա, Ուգանդա
Քաղաքացիություն Ուգանդա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Մադինան ինքն էլ, իր մարմնավորած հերոսուհու՝ Ֆիոնա Մուտեսիի պես, ծնվել ու հասակ է առել Քաթվե թաղամասում և իր աղքատ ընտանիքին ապրուստի միջոցներ հայթայթելու գործում օգնելու նպատակով պատանեկան հասակում բոված եգիպտացորեն է վաճառել Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայի փողոցներում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. O'Hagan, Michael (2016 թ․ հոկտեմբերի 2). «Ugandan premiere of girl's slum-to-chess-champ story». Agence France-Presse. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  2. https://www.npr.org/2016/09/23/495185230/ugandan-actress-journey-mirrors-that-of-her-queen-of-katwe-character
  3. «Madina Nalwanga». Forbes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  4. «Queen of Katwe Actress Madina Nalwanga wins an award at the African Movie Academy Awards 2017». theugandatoday.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 13-ին.
  5. «30 Under 30: Madina Nalwanga, 17». Forbes. էջ 8. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  6. «How Nyong'o, Oyelowo bonded with their 'Queen of Katwe'». amp.usatoday.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.