Ֆիոնա Մութեսի (ապրիլի 21, 1996(1996-04-21)[1], Կամպալա, Ուգանդա), ուգանդացի շախմատիստուհի[3]։ Ծնվել է Կատվեում՝ Կամպալայի ութ խոշորագույն հետնախորշերից մեկում։ Մութեսին երեք անգամ հաղթել է Ուգանդայի Կանանց պատանեկան առաջնությունը, ներկայացրել է Ուգանդան շախմատի չորս օլիմպիադաներում։ Նա Ուգանդայի շախմատի պատմության մեջ առաջին տիտղոսակիր կանանցից մեկն է։ Ֆիոնա Մութեսիի մասին գիրք գրվել է 2012 թվականին, իսկ 2016 թվականին նկարահանել են ֆիլմ՝ «Կատվեի թագուհին» վերնագրով։

Ֆիոնա Մութեսի
Պետություն(ներ) Ուգանդա
Ծննդյան ամսաթիվապրիլի 21, 1996(1996-04-21)[1] (27 տարեկան)
ԾննդավայրԿամպալա, Ուգանդա
Կոչումկանանց վարպետության թեկնածու
ՖԻԴԵ համար10000399
365chessPhiona_Mutesi
Chesstempo համար325008
ICCF համար325008
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 2010[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018
Պարգևներ և մրցանակներ
queenofkatwe.com/phiona-mutesi/
 Phiona Mutesi Վիքիպահեստում

Առաջին տարիներ խմբագրել

Մութեսին մեծացել է Ուգանդայի մայրաքաղաքի Կատվե թաղամասում։ Երբ նա մոտ երեք տարեկան էր, նրա հայրը մահացել է ՄԻԱՎ-ից։ Նրա մեծ քույրը՝ Ջուլիան, հետագայում մահացավ անհայտ պատճառներից։ Ինը տարեկանում Մութեսին դուրս եկավ դպրոցից, քանի որ նրա ընտանիքն ապահովված չէր։

Մութեսին եգիպտացորեն էր վաճառում փողոցային շուկայում։ Մի օր նա հետևեց իր եղբորը և հայտնագործեց մի նախագիծ, որը վարում էր Sports Outreach ինստիտուտը՝ քրիստոնեական սպորտով զբաղվող առաքելությունը։ Ռոբերտ Քաթենդեի վարած այս դպրոցական ծրագրում Մութեսին սկսեց շախմատ խաղալ։

ԱՄՆ ճամփորդության ժամանակ Մութեսին այցելեց Northwest համալսարանը Քիրկլանդում, Վաշինգտոն։ Նրան առաջարկեցին կրթաթոշակ և Մութեսին սկսեց հաճախել այդ համալսարանը 2017 թվականին։ Նա պլանավորում էր զբաղվել սոցիոլոգիայով։ Քոլեջից հետո Մութեսին հայտարարեց, որ ուզում է վերադառնալ տուն և ծառայել հայրենիքին, զբաղվել այն երեխաների հետ, որոնք ապում են Ուգանդայի աղքատ թաղամասերում։

Շախմատի կարիերան խմբագրել

2010 թվականին Մութեսին մասնակցել է 39-րդ շախմատի օլիմպիադային Խանտի-Մանսիյսկում, Ռուսաստան։ Նա վաստակել է մեկուկես միավոր յոթ խաղերից[4]։ Այս իրադարձության ժամանակ Մութեսին գրավեց լրագրող Թիմ Քրեյմսի ուշադրությունը, ով նրա մասին կարևոր նյութ է գրել ESPN The Magazine-ի համար։

2012 թվականի դրությամբ Մութեսին Ուգանդայի Շախմատի կանանց պատանեկան առաջնության եռակի հաղթող էր[5]։

2012 թվականին 40-րդ շախմատի օլիմպիադայում Ստամբուլում, Թուրքիա Մութեսին և Այվի Ամոկոն արժանացել են «Կին-վարպետ» տիտղոսին` ինը խաղից հավաքելով անհրաժեշտ 50% միավորները։ Սա դարձրել է նրանց Ուգանդայի շախմատի պատմության մեջ առաջին տիտղոսակիր կանանցից մեկը։ Նույն թվականին նա դարձավ առաջին կին խաղացողը, ով հաղթեց Ուգանդայում անցկացվող Շախմատի Ազգային պատանեկան առաջնությունը։

2013-ին նա կրկին խաղաց Ուգանդայի Շախմատի պատանիների ազգային առաջնությունում և եզրափակիչ հասավ Լութայա Շաֆիկի դեմ՝ Մակերեի համալսարանից։ Նա հաղթեց 20 տարեկան աղջիկների կատեգորիայում, բայց ոչ Բաց առաջնությունը։

Մութեսին ներկայացրեց Ուգանդան 2014 թ. 41-րդ Շախմատի օլիմպիադային և 2016 թ. 42-րդ Շախմատի օլիմպիադային[6]։

Նա միացել է Northwest համալսարանի շախմատի հավաքականին `մրցելով 2017 թվականի դեկտեմբերին Կոլումբիայի Օհայո քաղաքում անցկացվող Pan American Intercollegiate Team Chess Championship-ում։ Հավաքականը հաղթել էր «Լավագույն փոքր քոլեջ» տիտղոսը։

Լրատվամիջոցներ խմբագրել

2010 թվականին Silent Images-ը նկարահանել է կարճ վավերագրական ֆիլմ նրա մասին։ Sports Outreach-ը օգտագոծել է այս փաստը, որպեսզի հետաքրքրի The Walt Disney Company-ին ստեղծել ֆիլմ Մութեսիի մասին։ Ֆիլմը դուրս է եկել 2016 թվականին։

2012 թվականին Թիմ Քրոզերը հրապարակել է գիրք Մութեսիի մասին «Կատվեի թագուհի՝ պատմություն կյանքի, շախմատի և մի աղջկա արտասովոր երազանքի՝ գրոսմայստեր դառնալու մասին» ։

Walt Disney Pictures-ը սկսեց աշխատել ֆիլմի վրա 2012 թվականին։ 2016 թվականի կինոնկարի՝ «Կատվեի թագուհի», աստղերն են Լուպիտա Նիոնգոն և Դեյվիդ Օյելոուն։ Մութեսիին ներկայացրել է Մադինա Նալվանգան։ Մութեսին այցելել է ֆիլմի պրեմիերան Տորոնտոյում, Կանադա (սեպտեմբերի 10-ին), Հոլիվուդում, Կալիֆորնիա (սեպտեմբերի 20-ին) և Կամպալում, Ուգանդա (հոկտեմբերի 1-ին)։ Գրքից և կինոնկարից ստացվող հոնորարները Մութեսիին և նրա ընտանիքին ապահովել են շատ ավելի մեծ ֆինանսական անվտանգություն, քան երբևէ նրանք վայելել են։ «Կարծում եմ, որ ֆիլմը նկարագել է ինձ 90 տոկոսով, չնայած ես չհավանեցի որոշ պարի տեսարաններ, քանի որ ես չեմ սիրում պարել»։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել