Մագրիտ թանգարան (անգլ.՝ Magritte Museum, ֆր.՝ Musée Magritte, հոլ.՝ Magritte Museum), թանգարան Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում՝ նվիրված բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտին։ Այն Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանի մաս կազմող թանգարաններից է։

Մագրիտ թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Բելգիա
ՏեղագրությունԲրյուսել
Ղեկավարության նստավայրԲրյուսել, Բելգիա
Հիմնադրվել է2009
ՀիմնադիրMagritte Foundation?
Կայքmusee-magritte-museum.be(նիդեր.)(ֆր.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարան խմբագրել

Մագրիտ թանգարանը հասարակության համար բացվել է 2009 թվականի մայիսի 30-ին Բրյուսելում[1]։ Թանգարանը գտնվում է նեոկլասիկ ոճով կառուցված Ալտելոհ հյուրանոցի հինգերորդ հարկում։ Այն ցուցադրում է Մագրիտի ավելի քան 200 բնօրինակ նկար, գծանակար և քանդակ[2]՝ ներառյալ Վերադարձը, Շեհերազադեն և Լույսերի կայսրությունը[3]։

Այս բազմակարգ մշտական հավաքածուն Մագրիդի` որևէ տեղ առկա ամենամեծ արխիվն է, որի մեծ թվով աշխատանքներ վերցվել են ուղղակի իր այրուց` Ժորժետ Մագրիտից, և Իռեն Համոյիրից, որը նրա նկարների առաջին հավաքողն էր[4]։ Բացի այդ, թանգարանը ներառում է 1920 թվականի Մարգրիտի նկարչական փորձերը և կարճ սյուրռեալիստական ֆիլմերը, որոնք նա նկարահանել է 1956 թվականից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Magritte Museum
  2. «Two New Museums for Tintin and Magritte». Time. 2009 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.
  3. Victor Zak October 2009 page 20 Westways Magazine
  4. 4,0 4,1 Oisteanu, Valery. «Magritte, Painter-Philosopher». The Brooklyn Rail (July–August 2010).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագրիտ թանգարան» հոդվածին։