Էրստեդ (չափման միավոր)
Էրստեդ, մագնիսական դաշտի լարվածության չափման միավորը ՍԳՎ համակարգում։ Կրճատ նշանակվում է Է, միջազգային (անգլերեն) նշանակումը՝ Oe։ 1930 թ․ ներմուծել է Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը[1]։ Անվանումն ստացել է դանիացի ֆիզիկոս Հանս Քրիստիան Էրստեդի (H. C. Ørsted) պատվին։
Սահմանումը
խմբագրել1 էրստեդը մագնիսական դաշտի լարվածությունն է վակուումում 1 գաուս 1 ինդուկցիայի դեպքում։
Հոսանքակիր անվերջ բարակ ուղղագիծ հաղորդչով վակուումում ստեղծված էլեկտրամագնիսական դաշտի լարվածությունը նկարագրող բանաձևի համաձայն,
որտեղ
- H֊ը մագնիսական դաշտի լարվածությունն է էրստեդներով,
- I֊ը՝ էլեկտրական հոսանքը
- с֊ն՝ լույսի արագությունը
- l֊ը՝ ցրումը դիտման կետիցմինչև հաղորդալար սանտիմետրերով։
Ըստ այդ բանաձևի՝ հաղորդչից 1 սմ հեռավորության վրա մագնիսական դաշտի լարվածությունը հավասար կլինի 1 էրստեդի, եթե հաղորդչով անցնում է 5 ամպեր = 5·(с/10) ՍԳՎԷ հոսանքի ուժի միավոր հոսանք։ 1 էրստեդ դաշտ է ստեղծվում նաև վակուումում գտնվող անվերջ երկար ուղիղ սոլենոիդի կենտրոնում, որի փաթույթների խտությունը 1000/(4π)≈79,58 փաթույթ/մետր է և որով անցնում է 1 Ա։
Կապը մյուս միավորների հետ
խմբագրելՍԳՎ հիմնական միավորներով էրստեդը հավասար է 1 գ1/2·սմ−1/2·վ−1։
1 էրստեդ= 1000/(4π) Ա/մ ≈ 79,5774715 Ա/մ։
Երկրաֆիզիկայում օգտագործվում է նաև մագնիսական դաշտի լարվածության չափման արտահամակարգային միավոր՝ գամմա․ 1 գամմա = 10−5 Է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ History of IEC. Overview. Արխիվացված 2013-05-19 Wayback Machine
Գրականություն
խմբագրել- Эрстед. // Физическая энциклопедия. В 5 томах. — М.։ Советская энциклопедия. Главный редактор А. М. Прохоров. 1988.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 97)։ |