Մաբոկո[2] (անգլ.՝ Maboko Island[3]), կղզի, որը գտնվում է Քենիայի հարավում` Նյանզա նահանգում` Վիկտորիա (լիճ) Վինամ ծովածոցի հյուսիսարևելյան մասում` ԿԻսումու նավահանգստից արևմուտք։ Կղզու երկարությունը 1,8 կմ. է, իսկ լայնությունը 1 կմ.: Մաբոկո կղզում կան միջին միոցենի նստվածքներ, որոնք 15-16 միլիոն տարեկան են։ 1930-ական թվականներին հայտնաբերվել են բրածոներ, այդ թվում նաև վիկտորիապիտեկ տեսակին պատկանող կապիկների մնացորդներ։

Մաբոկո
Տեսակկղզի
Երկիր Քենիա[1]
Երկարություն18 կմ
Լայնություն1 կմ
Քարտեզ
Քարտեզ

Բրածոներն առաջին անգամ հայտնաբերել է 1933 թվականին անգլիացի Ուլտեր Էդվին Օուենը, արխիդիակոն և անգլիացի միսիոներ Church Mission Society-ից։ Հենց այդ թվականին Օուենը սկսեց պեղումները։ 1933-1934 թվականներին պեղումները ղեկավարել են Օուենը և Դոնալդ Գորդոն Մակիննեսը։ 1947 թվականին Լուիս Լիկին և Մակիննեսը շարունակեցին պեղումները։ 1969 թվականին Գուստավ ֆոն Կյոնիգսվալդը նկարագրել է վիկտորիապիտեկ ցեղին։ Կղզու վրա գտնվել են վիկտորիապիտեկների շատ կաթնատամներ[2], ավելի քան հազար ֆրագմենտներ և գանգ[4]։ 1973 թվականին Դևիդ Ռոջերս Պիլբիմը և Փիթր Էնդրյուսը հավաքեցին 28 առանձին մշտական կապկանմանների ընտանիքի ատամներ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 Дробышевский, Станислав Достающее звено. — М.: АСТ, Corpus, 2019. — Т. 1: Обезьяны и все-все-все. — ISBN 978-5-17-113928-5
  3. Կաղապար:Քարտեզ
  4. Докинз, Ричард Рассказ предка : паломничество к истокам жизни / пер. с англ. Софьи Долотовской. — М.: АСТ, 2015. — 763 с. — ISBN 978-5-17-084589-7
  5. Brenda R. Benefit, Monte L. McCrossin The Victoriapithecidae, Cercopithecoidea // The Primate Fossil Record / Edited by W. C. Hartwig. — Cambridge University Press, 2002. — P. 241-253.