Ծովագնացության միջազգային կազմակերպություն
Ծովագնացության միջազգային կազմակերպություն (ԾՄԿ) (անգլ.՝ International Maritime Organization (IMO), մինչև 1982 թվականը որպես՝ Միջպետական ծովագնացության խորհրդատվական կազմակերպություն[2] (ՄԾԽԿ, անգլ.՝ Inter-Governmental Maritime Consultative Organization (IMCO)), Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալություն, պատասխանատու է միջազգային առևտրային ծովային անվտանգության և նավագնացության հետևանոքվ շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու համար։ ԾՄԿ-ն ստեղծվել է Ժնևում 1948 թվականին[3] և ուժի մեջ է մտել տասնամյա ժամկետով՝ 1959 թվականին առաջին անգամ հանդիպում անցկացնելու նպատակով։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում (Միացյալ Թագավորություն, Անգլիա) և ներկայում գործակալությանն անդամակցում է 173 անդամ պետություն և այն կնքել է երեք դաշինք[2]։
Ծովագնացության միջազգային կազմակերպություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն |
Հիմնադրված | 1948 |
Գլխադասային գրասենյակ | Լոնդոն, Մեծ Լոնդոն |
Անձնակազմ | 300 մարդ (2013)[1] |
Կայք | imo.org |
ԾՄԿ-ն կառավարություններին մեխանիզմներ է տրամադրում՝ համագործակցելու միջազգային ծովագնացությանն առնչվող տեխնիկական խնդիրների կանոնակարգման և գործունեության ձևավորման համար, խթանելու ծովագնացության մեջ ծովային անվտանգության և արդյունավեպության կիրառելի ամենաբարձր չափանիշների ընդունումը և պաշտպանելու ծովային միջավայրը նավագնացության հետևանքով առաջացող աղտոտումը կանխելու և վերահսկելու միջոցով։
Ներկայումս համաշխարհային մակարդակով ընդունվել և կիրառվում են մոտ 50 կոնվենցիա և համաձայնագիր և մոտ 1000 օրենսգիրք ու հանձնարարական։ 1983 թվականին Շվեդիայի Մալմո քաղաքում կազմակերպությունը հիմնեց Ծովային համաշխարհային համալսարան, որտեղ վերապատրաստում են անցնում վարչական աշխատողներ, դասախոսներ, և ծովային բնագավառի այլ մասնագետներ[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://wwwcdn.imo.org/localresources/en/About/Documents/What%20it%20is%20Oct%202013_Web.pdf
- ↑ 2,0 2,1 «Introduction to IMO»։ International Maritime Organization։ Վերցված է օգոստոսի 28, 2015
- ↑ Hoffman Michael L. (մարտի 4, 1948)։ «Ship Organization Nears Final Form; U.N. Maritime Body Expected to Have 3 Principal Organs – Panama in Opposition»։ New York Times։ էջ 51։ Վերցված է օգոստոսի 28, 2015։ (subscription required (help))
- ↑ «Հիմնարար Փաստեր», Միավորված ազգերի կազմակերպություն [ՄԱԿ-ի մասին] (հայերեն)։ ՄԱԿ-ի հանրային վարչություն։ 2013։ էջ 92։ ««Ծովագնացության միջազգային կազմակերպություն (ԾՄԿ/IMO)»»