Ճիճապաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում։ Գտնվում էր Խոտորջրի երկու երկար ձորերի միջև։ Մտնում էր Խոտորջուրի գյուղախմբի մեջ։ Հանդիսանում էր նրա 9 հիմնական գյուղերից մեկը։

Գյուղ
Ճիճապաղ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿիսկիմի գավառակ
Այլ անվանումներՃիճաբաղ, Ճիճիպաղ, Ջիջայաղ
Ժամային գոտիUTC+3

Բնակչություն

խմբագրել

1914 թվականին ուներ 184 տուն՝ 1272 հայ բնակչով։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Հանդիսանում էր Խոտորջրի առևտրի կենտրոնը։ Ուներ արհեստանոցներ, խանութ և իջևանատուն։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Ճիճապաղն ուներ քարաշեն Մայր եկեղեցի, 7 մատուռ։

Կրթություն

խմբագրել

Գյուղն ուներ վարժարան և թատերասիրաց խումբ։

Վարչական բաժանում

խմբագրել

Գյուղը բաղկացած էր մի քանի թաղերից։ Ֆենդու կոչված թաղի մոտ գտնվում էր Խոտորջրի համայնքի ժողովավայրը։ Գյուղն ուներ երկհարկ-եռահարկ տներ, որոնք շրջապատված էին մրգառատ պարտեզներով։

Անվանի մարդիկ

խմբագրել

Ճիճապաղում է ծնվել գրող, թարգմանիչ Անտոն Կզնունին (1880-1951)[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 612-613

Աղբյուրներ

խմբագրել