Ճեղքում (հուշահամալիր)

«Ճեղքում» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Прорыв»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Կիրովսկի շրջանում։ Կառուցվել է 1969-1973 թվականներին։

Picto infobox architecture.png
«Ճեղքում» հուշահամալիր
Diorama Proryv Blokady Leningrada.JPG
«Լենինգրադի շրջափակման ճեղքում» թանգարան-տրամանկարը
Map
Map
Կոորդինատներ59°54′32″ հս․ լ. 30°59′40″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Լենինգրադի մարզ
Կիրովսկի շրջան
Կառուցվել է1967
Շինության ձևըՀուշահամալիր
Ներկա վիճակըԿանգուն

Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471510280300546) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։

Ներառում է T-34 հուշարձան-տանկը Մարյինո գյուղի մոտ` Նևայի ձախ ափին (Լադոգայի կամրջի մոտ), կոթողը Սինյավինո գյուղում (Պետրոզավոդսկոյե խճուղու 66-րդ կիլոմետր) և «Լենինգրադի շրջափակման ճեղքում» թանգարան-տրամանկարը։

ՆկարագրությունԽմբագրել

T-34 հուշարձան-տանկԽմբագրել

Որպես հուշարձան ծառայում է Т-34-85 տանկը, որն այստեղ տեղադրվել է 1967 թվականին։ Թեև այս տանկերը չեն մասնակցել Լենինգրադի շրջափակումը ճեղքելու ռազմական գործողություններին, քանի որ նրանց թողարկումը սկսվել է միայն 1944 թվականի հունվարին, այնուամենայնիվ հենց այս տեսակն է ճանաչվել Երկրորդ համաշխարհային պատերազմի լավագույն միջին տանկ[2]։

«Լենինգրադի շրջափակման ճեղքում» թանգարան-տրամանկարԽմբագրել

Թանգարանը բացվել է 1985 թվականի մայիսի 7-ին։ Այն գտնվում է Լադոգայի կամրջի թեքահարթակում։ Լենինգրադցի նկարիչներ Յ. Գարիկովը, Կ. Մոլտենինովը, Լ. Կաբաչեկը, Բ. Կոտիկը, Ն. Կուտուզովը, Ֆ. Սավոստյանովը և Վ. Սելեզնյովը երեք տարուց ավելի աշխատել են թանգարանի ներսում կիսախավարի մեջ երևացող «Իսկրա» գործողությունը վերարտադրող ժապավենաձև հսկա պատկերի վրա։ Դա շրջադարձային պահ էր. 1943 թվականի հունվարի կեսերին երկու ռազմաճակատները` Լենինգրադինը և Վոլխովինը, կռվով անցան Նևան և յոթ օրում հաղթեցին Շլիսելբուրգ-Սինյավինսկի ելուստը պահող գերմանացիներին։ Տրամագիրը պատկերում է տանկերի գետանցը, որը տեղի է ունեցել հենց այստեղ։ Տանկերը փայտե չորսուներով անցնում են դեպի Նևայի մյուս կողմը, ջոկերը վազում են սառույցի վրայով, պայթում են ռումբերը, թռչում են կործանիչները, ոմանք մոտենում են գետին, ոմանք զոհվել են[3]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.