Ճարպամոմ (դան․՝ Tællelyset), Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից։ Պատմությունը գրվել է 1820-ական թվականներին։ Ձեռագրում պահպանվել է շուրջ 700 բառ, այն հայտնաբերվել է 2012 թվականի հոկտեմբերին։ Հետազոտողները լիովին համաձայն են, որ Անդերսենի ստեղծագորությունը զիջում է ավելի ուշ գրված հեքիաթներին։ Ձեռագրում երևում է Բունկեֆլոդի նվիրվածությունը մի ամուրի քահանային, ով ժամանակին երիտասարդ Անդերսենի բարերարն է եղել[1]։ Մի փորձագետի խոսքերով, հեքիաթներն ավելի բարաոյախոսական և բարոյախրատական են, այնտեղ չի պակասում նուրբ հումորը ինչը հատուկ է Անդերսենին։ Չի բացառվում, որ Անդերսենն այդ միջոցով փորձում էր տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին ամուրի քահանային, որը ժամանակին վճարել էր իր կրթության վարձը[1]։

Ճարպամոմ
դան․՝ Tællelyset
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրQ16324744?
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Երկիր Դանիա
Բնագիր լեզուդանիերեն
Հրատարակվել է2012

Սյուժե խմբագրել

Հեքիաթը պատմում է ճարպամոմի մասին, որի ծնողները ոչխարը և անոթն էին։ Մոմը չի կարողանում գտնել իր տեղը կյանքում, որը միշտ նա հուսահատվում էր։ Պատահական նա հանդիպում է կրակին, որը վառում է նրա և իր հարազատների մեջ ուրախության կրակը։

Ստեղծման պատմությունը խմբագրել

Ձեռագրերը գտնվել են 2012 թվականի վեջին, Ֆյուն կղզու` Մանկական պետական արխիվի բաժնում ճամպրուկի մեջ, որը պատկանել է Պլամ ընտանիքին։ Փաստաթուղթը հայտնաբերվել է ամուսնացած զույգի կողմից, որոնք իրականացրել են անձնական ուսումնասիրություն իրենց ընտանիքի պատմության մասին։ Նրանք ոչ մի ուշադրություն չէին դարձրել դրան, քանի որ կարծում էին, որ այն չի օգնի ուսումնասիրությանը։ Հետագայում արխիվի պահակը և պատմաբան-հետազոտողը՝ Էսբեն Բրեիջը փաստաթղթի վրա նկատեցին ստորագրություն և հասկացան, որ ձեռագիրը հայտնի գրողի գրչին է պատկանել։ Ձեռագրի իսկությունը հաստատվել է 2012 թվականի դեկտեմբերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Local historian finds Hans Christian Andersen's first fairy tale». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել