Ճառընտիր (991)
Ճառընտիր (991), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 991 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1721 թվականին Մելքոն Կեղեց գրիչի կողմից, Կեղիում։ Ստացողը եղել է Ռայիս Սարգիս Խաչախչին։ Գրված է թղթի վրա, որն ունի 32X21․5 չափս։ Ձեռագիրը կազմված է 451 թերթից։ Գրված է երկսյուն, բոլորագիր։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի թուղթ 2 էջ, գրված է՝ թղթի վրա։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ կապույտ կտավ։ Հիշատակարաններ՝ գրչի՝ 39բ, 250բ, 449բ, հետագայի՝ 1բ, 2ա (1777 թ․), 1ա (1785 թ․)[1]:
Ճառընտիր | |
---|---|
Տեսակ | ձեռագիր |
Գրիչ | Մելքոն Կեղեցի |
Ստացող | Ռայիս Սարգիս Խաչախչի |
Տարեթիվ | 1721 |
Վայր | Կեղի |
Թերթեր | 451 |
Նյութ | Թուղթ |
Չափս | 32X21․5 |
Գիր | Երկսյուն, բոլորգիր |
Տող | 31 |
Կազմ | կաշեպատ տախտակ դրոշմազարդ |
Պահպանակ | 2 թուղթ, տպագիր, Մաշտոց |
Մանրանկարչություն | կիսախորան, լուսանցազարդ |
Պատառիկ պահպանակ | 2 թուղթ, տպագիր, Մաշտոց |
Ժողովածու | Մատենադարան |
Բովանդակություն
խմբագրել- Կանոնք։
- Ճառք, խրատք (ոսկեբերան, Եղիշէ կթղ․, Եղիշէ վրդ․ Թէոփիլոս, Վարդ․ Այգեկցի, Վանական վրդ․, Գէորգ վրդ․, Կիւրեղ Երուսաղէմացի, Յովհ, Մանդակունի)։
- Տեսիլք Աթանասի, Յովհ․ Կոզեռնի, Գր․ Լուսաւորչի։
- Գրիգորի վրդ-ի Ողբք մեռելի։
- Ներբողեանք (Եփրեմ, Ներս․ Շնորհալի)։
- Ի Ղուկասու մեկնութենէն Իգնատիոսի։
- Կիւրղի Երուսաղէմացւոյ կոչումն ընծայութեան։
- Վարք, Վկայաբանութիւնք, Պատմութիւնք։
- Պատճառ տոնից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 453 — 1636 էջ։