Ճառընտիր (5077)

Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր

Ճառընտիր (5077), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 5077 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1311 թվականին Հակոբ Կիլիկեցի գրիչի կողմից Ս. Գրիգոր վանքում։ Ստացողը եղել է Հովհաննես աբեղան։ Գրված է թղթի վրա, որը ունի 16x12 չափս։ Ձեռագիրը կազմված է 297 թերթից։ Գրված է միասյուն, բոլորգրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ դրոշմազարդ կտավ։ Հիշատակարան գրչի՝ 19բ, 31ա, 56բ, 108բ, 287ա և այլուր, հետագայի՝ 86բ (1696 թ․), 4բ, 5ա (1844 թ․), 4բ (1904 թ․)[1]:

Ճառընտիր
Տեսակձեռագիր
ԳրիչՀակոբ Կիլիկեցի
ՍտացողՀովհաննես աբեղա
Տարեթիվ1311 թվական
ՎայրՍ. Գրիգոր վանք
Թերթեր297
Նյութթուղթ
Չափս16x12
Լայնություն12 սանտիմետր
Գիրմիասյուն, բոլորգիր
Տող22
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն

խմբագրել
  • Ճառք, խրատք (Յովհ․ Մանդակունի, Եւսեբիոս Ալէքսանդրացի, Ոսկեբերան, Եփրեմ, Անանիա վրդ․ անանունք)։
  • Հարցումն Արձանայ և պատասխանիք Եզնկայ։
  • Հարցումն Աշոտայ և պատասխանիք Եզնկայ։
  • Յաղագս կազմութեան մարդոյ (Ի չարից գոյացեալ)։
  • Ոտանաւոր (1844 թ․)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Բ (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1970, էջ 30 — 1552 էջ։