Ճառընտիր (4756)

Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր

Ճառընտիր (4756), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 4756 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 16-րդ դարում Մկրտիչ գրչի կողմից։ Ստացողները եղել են Յովհաննես եպիսկոպոս, Մկրտիչ քահանա և Հակոբը։ Գրված է թղթի վրա, որը ունի 30.5x20 չափս։ Ձեռագիրը կազմված է 565 թերթից։ Գրված է երկսյուն, բոլորգրով։ Ունի կիսախորան և լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը՝ կաշեպատ տախտակ, աստառը՝ շերտազարդ գործվածք։ Հիշատակարաններ գրչի՝ 44ա, 123ա, 317ա, 522ա, 556բ, 562բ և այլուր, հետագայի՝ 562բ (1760-1764 թվականներ)[2]։

Ճառընտիր
Տեսակձեռագիր
ԳրիչՄկրտիչ գրիչ
ՍտացողՅովհաննես եպիսկոպոս, Մկրտիչ քահանա և Հակոբ
Տարեթիվ16-րդ դար
Թերթեր565
Նյութթուղթ
Չափս30.5x20
Լայնություն20 սանտիմետր
Գիրերկսյուն, բոլորգիր
Տող26-27
Կազմկաշեպատ տախտակ
Մանրանկարչությունկիսախորան և լուսանցազարդ
Համար4756[1]
Լեզուհայերեն
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն խմբագրել

  • Ճառք, Խրատք (Մովս. Երզնկացի, Յովհ. Երզնկացի, Ոսկեբերան, Թէոփիլոս, Գէորգ վարդապետ, Եղիշէ, Սարգիս Շնորհալի, Գրիգոր վարդապետ, Բարսեղ, Վարդան վարդապետ Յովհ. Գառնեցի, Եփրեմ , Յակ. Սրճեցի, Ան. Նարեկացի, Եւսերբիոս Կեսարեցի, անանունք),
  • Ներբողեանք (Եփրեմ, Ոսկեբերան, Յակ. Սրճեցի),
  • Տեսիլք Յովհ. Կողեռնի, Գր. Լուսաւորչի, Մարիամու,
  • Պատմութիւն զետարգել նշանին, խաչին, խաչաձայտին, Գալստեանն Մահմետին ի Հայս, Փոխմանն Ասռուածածնի, Գալստեանն մոգուց, Պատկերին, Տղայութանն Քրիստոսի,
  • Կանոնք,
  • Վարք և վկայաբանութիւնք,
  • Դաշանց թուղթ,
  • Ներս. Շնորհալւոյ Վասն դատաստանին (չափ.), Դաւանութինք հաւատոյ, Վասն կատարածի աշխարհի,
  • Վարդ. Այգեկցոյ Վասն անքուն որդանցն,
  • Հարցմունք Աթանասի և պատասխանիք Կիւրզի,
  • ՅԱրարածոց մեկնութեանց Ոսկեբերանի,
  • Պատճառք աւուրց Աւագ շաբաթուն,
  • Պիղատոսի թուղթ առ Տիբերիոս,
  • Հիպողիտայ Բոստրացւոյ Վասն կատարածի աշխարհի,
  • Հարցմունք և պատասխանիք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.matenadaran.am/ftp/Hamarot/CucakDzeragracA(hamarot).pdf
  2. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 1279 — 1636 էջ։