Ճառընտիր (1524), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 1524 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1401 թվականին Ավետիս սարկավագ, Հովհաննես քահանա և Հովհաննես կրոնավոր գրիչների կողմից, Վարագում։ Ստացողները եղել են Հայրապետն ու Հովհաննեսը։ Պահպանակը ունի 2 էջ, գրված է թղթի վրա (տպագիր Մաշտոց)։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ ծաղկազարդ սպիտակ մետաքս։ Հիշատակարաններ՝ 429բ, 916բ, հետագայի՝ 12ա, 345բ, 620բ, 919բ, 620բ, 919բ, 920բ (1643 թվական)[1]։

Ճառընտիր
Տեսակձեռագիր
ԳրիչԱվետիս սարկավագ, Հովհաննես քահանա, Հովհաննես կրոնավոր
ՍտացողՀայրապետ, Հովհաննես
Տարեթիվ1401 թվական
ՎայրՎարագ
Թերթեր931
Նյութթուղթ
Չափս48x32.5
Գիրերկսյուն, բոլորգիր
Տող35
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Պահպանակթուղթ 2, տպագիր Մաշտոց
Պատառիկ պահպանակթուղթ 2, տպագիր Մաշտոց
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն

խմբագրել

Ճառք, Խրատք, Ներբողք (Ոսկեբերան, Յակ․ Տեառնեղբայր, Եփրեմ, Եպիփան, Գր․ Սքանչելագործ, Գր․ Աստուածաբան, Զաքարիա կթղ․, Պրոկղ, Պետ․ Սիւնեցի, Գր․ Նիւսացի, Եղիշէ, Եւսեբիոս, Աթանաս, Յակ․ Սրճեցի, Կիւրեղ Երուսաղէմացի, Պօղոս Տարօնացի, Սարգիս, Շնորհալի, Ներս․ Շնորհալի, Յովհ․ Մանդակունի, Վարդան, Թէոփիոլոս, Դաւիթ փիլիսոփայ)։

  • Ի ս․ Գրոց մեկնութեան Տիրանոսի, Ոսկեբերանի, Զաքարիայի կթղ-ի, Եփրեմի և այլոց անյայտից։
  • Ի պատմութեանց Եւսեբիոսի, Յովհ․ Մամիկոնեան, Մովս․ Խորենացւոյ։
  • Թուղթ Պիղատոսի առ Տիբեր։
  • Տեսիլք Սահակայ։
  • Պատմութիւն գիւտից նշխարաց, Խաչի։
  • Վարք, Վկայաբանութիւնք։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 574-575 — 1636 էջ։