Ճապկի արական

բույսերի տեսակ

Ճապկի արական (լատին․՝  Cornus mas ), հոնազգիներ ընտանիքի, ճապկի ցեղի բույս։

Ճապկի արական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Հոնածաղկավորներ
Ընտանիք Հոնազգիներ
Ցեղ Ճապկի
Տեսակ Ճապկի արական
Լատիներեն անվանում
Cornus mas
Lineus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ, փոքր ծառ է մինչև 9 մ բարձրությամբ, հաճախ աճում է թփանման, 25—45 սմ բնի տրամագծով։ Բնի կեղևը ճաքճքված է, անջատվում է շերտերով, մուգ դարչնագույն է։ Երիտասարդ ընձյուղները կանաչ են, սկզբում ծածկված կարճ, պառկած մազմզուկներով, ավելի ուշ՝ դեղնամոխրավուն, կարմրագորշավուն, համարյա մերկ։ Տերևադասավորությունը հակադիր է։ Տերևները տարբեր ձևի են, ձվաձևից մինչև ձվաէլիպսաձև, նեղ էլիպսաձև և նշտարաձև, 4—11 սմ երկարությամբ, 3—5 սմ լայնությամբ, սրագագաթ, կլորավուն կամ սեպաձեւ հիմքով, վերևի կողմից՝ բաց կամ կապտականաչ, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի, երկու կողմից էլ պառկած, խոզանականման մազմզուկապատ։ Ջղերի անկյուններում գանգուր մազմզուկների փնջեր կան։ Տերևակոթունները մազմզուկապատ են, 0,5—1 սմ երկարությամբ։ Ծաղկաբույլերը հովանոցաձև են, կազմված 1 5—25 ծաղիկներից, դեղին են, բացվում են վաղ գարնանը, տերևները բացվելուց շատ առաջ։ Առէջները համարյա 3 անգամ կարճ են պսակաթերթիկներից։ Սերմնարանը հակառակ կոնաձև է, խիտ պառկած մազմզուկապատ, սռնակը գլանաձև է, առէջներից կարճ։ Կորիզապտուղները մեծ մասամբ էլիպսոիդաձև կամ գլանաձև են, հազվադեպ գնդաձև, կամ տանձաձև, 1—3 սմ երկարությամբ, մուգ կարմիր, երբեմն՝ բաց կարմրավուն կամ վարդագույն, քաղցրաթթվաշ համով։ Կորիզը էլիպսոիդաձև է կամ իլիկաձև, գրեթե հարթ։ Ծաղկում է մարտ-ապրիլին (կարճատև եւ տաք ձմեռների դեպքում՝ փետրվարի վերջին), պտուղները հասունանում են սեպտեմբերին։ ունեն և ծածկված են սպիտակավուն բծերով, ունեն սպիտակ երիզ), պտուղները մանր են, ունեն դեղնասպիտակ գույն։ Պարտիզային ձևերը տարբերվում են նաև աճման բնույթով (թզուկ ձևեր)։ էկոլոգիական խումբը՝ X: Մշակության հավանական շրջանները՝ 7—10, 18—20, 23-28, 31 -32[1]:

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Ղրիմում, Փոքր Ասիայում, Արևմտյան Ուկրաինայում, հարավային Եվրոպայում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է Զանգեզուրում և հյուսիսարևելյան անտառային շրջաններում, ամենուրեք, ծ. մ. մինչև 1100—1400 մ բարձրությունների վրա, խառն անտառներում։ Բավականին ստվերատար է, հարաբերական երաշտադիմացկուն, հողային պայմանների նկատմամբ պահանջկոտ չէ։

Կիրառություն խմբագրել

Մշակվում է որպես պտղատու եւ դեկորատիվ կուլտուրա։ Պտուղները պարունակում են 8—9 % շաքար, 2—3,5 % ազատ թթուներ (հիմնականում՝ խնձորաթթու)։ Օգտագործում են թարմ վիճակում կամ պատրաստում են մուրաբա, կոմպոտ, կիսել, մարմելադ, խմիչքներ։ Հայտնի է որպես հակալնդախտային միջոց, լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ, հատկապես մրսածության դեպքում։ Չափազանց բարձր է գնահատվում ամուր և ճկուն բնափայտը։ Կորիզները և տերեւները թեյի և սուրճի սուռոգատ են։ Բնափայտը, կեղևը և տերևները պարունակում են 7—1 6 % դաբաղանյութեր, ներկանյութեր, որոնցով կաշիները և գործվածքները ներկում են դեղին գույնի։ Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում տերևների գույնով (բացվելիս դեղին են և երկար ժամանակ պահպանում են այդ գույնի, կարմիր երանգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 156֊157։