Ճաշակ ոսկեղենիկ դպրության (ամսագիր), պատմական, գիտական, բանասիրական ամսագիր, 1887 թ.-ից՝ տարեգիրք։ Լույս է տեսել 1886-1887 թթ., 1889 թ.-ին, Կ․ Պոլսում։ Խմբագիրներ՝ Մ․ Գարագաշյան, Հ․ Գուրգեն։ Գրաբարով ընթերցողներին է ներկայացրել պատմական հոդվածներ (Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունը ըստ Կորյունի, հայոց լեզվի ծագումն ու զարգացումը, տպագրության գյուտն ու ազդեցությունը մշակույթի առաջընթացի վրա և այլն), մատենագիտական, բանասիրական, լեզվաբանական տեսություններ, հայ և օտար (Լամարթին, Հյուգո, Լաֆոնտնն, Վոլտեր, Ռասին, Ֆենելոն և ուրիշներ) հեղինակների ստեղծագործություններ, առակներ, աշխարհագրական տեղեկություններ։ Ունեցել է գրաբար-աշխարհաբար բառարանային բաժին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 67