Ճակատագրական սխալ (ֆիլմ)

«Ճակատագական սխալ» (ռուս.՝ «Роковая ошибка»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Նիկիտա Խուբովը Միխայիլ Ռոշչինի համանուն վիպակի հիման վրա։

Ճակատագրական սխալ
ռուս.՝ Роковая ошибка
Երկիր ԽՍՀՄ
Թվական1988
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկիտա Խուբով
Սցենարի հեղինակՄիխայիլ Ռոշչին
ԵրաժշտությունՄարկ Մինկով

Սյուժե խմբագրել

Սյուժեի նախադրյալներն բացահայտվում են ոչ թե անմիջապես, այլ կերպարների երկխոսություններում։ Դրանց մի մասը բացահայտվում է միայն վիպակում։

Դեռևս անչափահաս լինելով՝ Շուրան սիրահարվել է լողացող գործարանի բանվոր Նիկոլային և նրա հետևից գնացել երկրի արևելք՝ նրա հետ նույն նավի վրա աշխատանքի տեղավորվելով որպես ձկների տեսակավորող։ Այսպես անցնում է մոտ երեք տարի, և Շուրան իմանում է, որ հղի է։ Սակայն նա Նիկոլայի հետ պաշտոնապես ամուսնացած չէ և վախենում է, որ նա պարզապես կթողնի իրեն։ Շուրայի սերը նրա հանդեպ այնքան խորն է, որ դստեր ծնվելուց հետո, որին կոչում է Նադյա, նա հենց հիվանդանոցում հրաժարվում է նրանից։ Մի քանի տարի անց Նադյային որդեգրում է միայնակ կին Կլավան՝ հացի գործարանի աշխատողը, իսկ մի քանի տարի անց Շուրան խոստովանում է Նիկոլային, որ լքել է իրենց երեխային։ Նրանք գտնում են Նադյային և, ի վերջո, որոշում են նրան չվերցնել Կլավայից, բայց հնարավորության դեպքում ֆինանսապես օգնել նրանց։ Ֆիլմի հիմնական գործողություններից մի քանի տարի առաջ Նիկոլայը մահանում է անհայտ պատճառով։

Նադյայի կյանքն այնքան էլ երջանիկ չէ։ Չնայած նրան, որ Կլավան որդեգրել է նրան, բայց որբացած լինելով Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով՝ նա դաժան բնավորություն ունի, ինչը վնասակար ազդեցություն է ունենում Նադյայի վրա։ Սա հանգեցնում է նրան, որ աղջկան վտարում են դպրոցից այն բանից հետո, երբ նա վիրավորու է ուսուցչուհուն Նադյայի հանդեպ կարեկցանք ցուցաբերելու համար, որին Նադյան, Կլավայի ազդեցության պատճառով, տանել չի կարողանում (դրանից հետո աղջկան տեղավորում են գործարանում գտնվող հացաբուլկեղենի ուսումնարանում, որտեղ աշխատում է Կլավան)։ Նադյան մեծանում է որպես անվերահսկելի ըմբոստ դեռահաս, բայց միևնույն ժամանակ նա ինքը չի հասկանում, թե կոնկրետ ինչ է ուզում։

Նադյան սիրահարվում է Աֆղանական պատերազմի վետերան Սերգեյին, որն ամուսնացած է։ Միայն նրա կողքին լինելու համար նա համաձայնում է դառնալ Սերգեյի որդեգրած երեխայի դայակը։ Նադյան ապարդյուն փորձում է հասնել փոխադարձության, բայց նրա բոլոր փորձերն ապարդյուն են, նույնիսկ այն ժամանակ, երբ նա անցնում է ծայրահեղ միջոցների։ Ի վերջո Շուրան գալիս է և հայտնում, որ ցանկանում է Նադյային իր հետ տանել արևելք, քանի որ այնտեղ ավելի շատ հեռանկարներ և բարեկեցություն կա (չնայած Շուրան նույնպես գործարանային բանվոր է, ինչպես Կլավան, բայց նրա քաղաքը երկրի խոշոր առևտրային կենտրոնն է, և Շուրան ֆինանսապես շատ ավելի ապահովված է)։ Չնայած Նադյայի համակրանքը հենց իր հարազատ մոր կողմն է, բայց մեկնելու օրվա մոտենալուն զուգահեռ նա ավելի ու ավելի է զգում, որ իր համար շատ դժվար է բաժանվել իրեն որդեգրած Կլավայից։

Սերգեյի հետ հարաբերությունների ավարտը և անորոշության զգացումը, ի վերջո, հանգեցնում են նրան, որ մեկնման օրը Նադյան նախ փախչում է անմիջապես օդանավակայանից և գնում երկաթուղային կայարան, որտեղից Սերգեյը մեկնում է նույն օրը ընտանիքի հետ։ Բայց, գիտակցելով, որ ընդմիշտ կորցրել է նրան, Նադյան ճանապարհին կուլ է տալիս թմրանյութային հաբեր՝ մոռանալու համար ամեն ինչ։ Նրան ուղեկցող ընկերները որոշում են, այնուամենայնիվ, փրկել նրան, որ նա այդ տեսքով չներկայանա Սերգեյին և սխալ են ասում Սերգեյի գնացքի մեկնման ժամանակը՝ ասելով, որ Նադյան դեռ շատ ժամանակ ունի և կհասցնի ուշքի գալ։ Հետո Նադյան որոշում է քնել դատարկ ուղևորատար գնացքում։ Սերգեյի գնացքը մեկնում է, և միևնույն ժամանակ Նադյայի գնացքը տեղափոխում են պահեստային ուղի։ Փորձելով դուրս գալ վագոնից՝ թմրած Նադյան ընկնում է հատակին և կորցնում գիտակցությունը։ Ֆիլմի ավարտը մնում է չբացահայտված։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Լարիսա Պավլովա Նադյա Բելոգլազովա Նադյա Բելոգլազովա
Նատալյա Անդրոսիկ Լենա Լենա
Օլգա Ագեևա «Ժիրաֆա» «Ժիրաֆա»
Իրինա Կաշալիևա «Բուխարա» «Բուխարա»
Լարիսա Բլինովա Կլավդիա Միխայլովնա Բելոգլազովա Կլավդիա Միխայլովնա Բելոգլազովա
Իրինա Ռեզնիկովա Շուրա Շուրա
Բորիս Շևչենկո Սերգեյ Օռլովսկի «աֆղանցի» Սերգեյ Օռլովսկի
Լյուբով Ռուդենկո Անտոնինա Անտոնինա
Ժենյա Վեսնիկ Անտոնինայի որդին Անտոնինայի որդին
Իգոր Յասուլովիչ Լենայի հայրը Լենայի հայրը
Վյաչեսլավ Բարանով Սիլվերստով վիրավոր հիվանդանոցում Սիլվերստով
Պավել Ստեպանով ոստիկան (էպիզոդ) ոստիկան (էպիզոդ)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել