Ճախրկանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի Փսանք գավառակում՝ Ծովասարի հարավային ստորոտին։

Գյուղ
Ճախրկանք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՍասունի գավառակ
Այլ անվանումներՃախրակ, Ճախրական, Ճախրկան, Ջախըրգան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Գյուղի անվանումը կապված է Սասունցի Դավիթի լեգենդի հետ։ Ըստ ավանդության Դավիթը Կոզբադինի ձեռքից ազատում է սասունցի կանանց և աղջիկներին և Սասունի մոտակայքում նրանց համար բնակավայր է հիմնում։ Իսկ որպեսզի կանայք պարապ չմնան, Դավիթը մի տասնյակ ճախարակ է պատրաստել տալիս և գործի դնում կանանց։ Հետագայում բնակայրը միացել է Սասունին և դառել է որպես նրա թաղ։ Այն կոչվել է Ճախրական-Ճախրականոց։

Ըստ ավանդույթի գյուղում է գտնվել Սասունցի Դավթի ձեռքով շինած ջրաղացը։

Հայտնի մարդիկ

խմբագրել

Ճախրկանքում է ծնվել «Սասնա Ծռերի» վիպասաց Թովմաս Հարությունի Դավթյանը[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 596

Աղբյուրներ

խմբագրել