Ղևոնդ Ալիշանի անվան 95 դպրոց

Երևանի դպրոց

Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան 95 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում։ Հիմնադրվել է 1932 թվականին Պողոս Նուբարի կողմից իր իսկ հիմնադրած ավանի հայրենադարձների երեխաների համար։ Դպրոցը կառուցվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով[1]։

Ղևոնդ Ալիշանի անվան 95 դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1932
Անվանված էՂևոնդ Ալիշան
ՏնօրենՔրիստինա Պապոյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Նուբարաշեն, 13-րդ փողոց, 1 շենք

Պատմություն

խմբագրել

Սկզբում դպրոցն աշխատել է 2 հերթով, ունեցել է նաև երեկոյան դպրոց՝ աշխատող երիտասարդների համար։ 1964 թվականին կառուցվել է 2-րդ մասնաշենքը։

1971 թվականին Ղևոնդ Ալիշանի ծննդյան 150-ամյակի առթիվ դպրոցն անվանակոչվել է նրա անունով։ 2004 թվականին դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում ապրող դպրոցի նախկին ուսուցչուհի Քնարիկ Թաթարյանի հովանավորությամբ շենքի բակում տեղադրվել է Ղևոնդ Ալիշանի բրոնզաձույլ կիսանդրին։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել