Ռուբեն Վարդանի Ղինոյան (Գինոյան) (1954, հուլիսի 1, Կարտիկամ, Վրաստան, Ախալքալաքի շրջան), կաթի ճարտարագետ-տեխնոլոգ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2002)[1]։

Ռուբեն Ղինոյան
Ի ծնեՌուբեն Վարդանի Ղինոյան (Գինոյան)
Ծնվել է1954 հուլիսի 1
ԾննդավայրԿարտիկամ, Վրաստան, Ախալքալաքի շրջան
Ազգությունհայ
Գործունեությունկաթի ճարտարագետ-տեխնոլոգ

Կենսագրություն խմբագրել

1978 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, 1991 թվականին՝ Մոսկվայի համամիութենական հեռակա ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը։ 1992-2002 թվականներին եղել է ՌԴ Պետստանդարտների Նիժնի Նովգորոդի չափորոշման, չափագրության և սերտիֆիկացման կենտրոնի բաժնի վարիչ, 2002 թվականից՝ տնօրեն։ 1996 թվականից նաև դասավանդում է։

1998 թվականից Ռուսաստանի Որակի հիմնախնդիրների ակադեմիայի թղթակից անդամ, 1998 թվականից՝ «Նիժեգորոդսկի պիշչևիկ» (ռուսերեն) Վոլգո-Վյատկայի տարածաշրջանային ամսագրի գլխավոր խմբագիր։

Աշխատանքները վերաբերում են սննդամթերքի արտադրության տեխնիկայի, տեխնոլոգիայի, ինչպես նաև որակի հսկման և սերտիֆիկացման հիմնախնդիրներին։ Հեղինակ է 6 մենագրությունների[2]։

Մրցանակներ խմբագրել

  • ՌԴ Գոսստանդարտի դիպլոմներ և պատվոգրեր
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гиноян Рубен Варданович
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել