Ղեյրաթի
աշուղ
Ղեյրաթի (իսկական անունը՝ Հովհաննես, 1824, Կարին, Օսմանյան կայսրություն - 1848, Ալեքսանդրապոլ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ աշուղ[1]։
Ղեյրաթի | |
---|---|
Ծնվել է | 1824 Կարին, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1848 Ալեքսանդրապոլ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | աշուղ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1824 թվականին Էրզրումում։
Ղեյրաթիի ընտանիքը 1831 թվականին գաղթել է Ախալցխա, 1838 թվականից ապրել է Ալեքսանդրապոլում (ներկայում՝ Գյումրի), որտեղ հիմնադրել է սրճարան («Ղեյրաթու ղայֆե») և իր շուրջ հավաքել ժամանակի անվանի աշուղներին (Մալուլ, Զահրի, Հավեսի), որի շնորհիվ Ալեքսանդրապոլը ճանաչվել է «աշուղների ոստան»։
1870-ական թվականներից աշուղական երգը հնչել է միայն հայերեն։ Նա նույնպես հորինել է հայերեն երգեր, շրջագայել Կովկասի հայաբնակ վայրերում։
Ղեյրաթիից պահպանվել են սակավաթիվ երգեր՝ Կարնո բարբառով։
Մահացել է 1848 թվականին Ալեքսանդրապոլում։
Մատենագիտություն խմբագրել
- Շիրակի հայ աշուղները, [ժող.], Երևան, 1986, էջ 28։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |