Ղարամուրադ, գյուղ և ձմեռանոց Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1]։ Գտնվում է Ձեգամ գետի ակունքի շրջանում, պատմական Փառիսոս քաղաքի ավերակներից հյուսիս-արևմուտք[2]։

Գյուղ
Ղարամուրադ
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ՆահանգԵլիզավետպոլի նահանգ
ԳավառԵլիզավետպոլի գավառ
Այլ անվանումներԿարամուրադ Մեծ, Ղարամուրադ Մեծ, Ղարամուրատ, Ղարամուրաջ Մեծ
Ազգային կազմկովկասի թաթարներ
Տեղաբնականունղարամուրադցի
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Բնակավայրի տեղում հայկական գյուղաքաղաք է եղել։ XVIII դարի վերջին տեղի հայերը վրաց թագավոր Հերակլի օրոք գաղթել են Շուլավեր։

1896 թվականին ռուս հնագետ Իվանովսկին կատարել է հին դամբարանների պեղումներ ու գտել նախապատմական ժամանակների բրոնզե և կավե իրեր։

Բնակչություն խմբագրել

1907 թվականին գյուղն ունեցել է 205 տուն թուրք բանկիչ[2], իսկ 1908-ին՝ 246 կովկասի թաթար բնակիչ[1]։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղն ուներ 2 հայկական եկեղեցի, որոնցից մեծը հաստաված էր սյուների վրա և կանգուն էր, իսկ մյուսը XIX դարի վերջերին կիսավեր էր։ Մեծ եկեղեցու մոտ գտնվող արձանագրության համաձայն այն կառուցվել էր 1634 թվականին՝ Մովսես վարպետի կողմից։ Գյուղի մոտ կար կիսավեր եկեղեցի և գերեզմանոց։

Գրչություն խմբագրել

Եղել է գրչության կենտրոն[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 537