Ղանղալ, գավառ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա գավառակ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում։ Վարչական կենտրոնը Ղանղալ ավանն է։

Գավառակ
Ղանղալ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասՍեբաստիայի գավառ
Այլ անվանումներԳանկալ, Գանկալի Կլլինե, Խանղալ, Կանգալ, Կանղալ, Քանկալ
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Բնակչություն55307[1] մարդ (1910)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], այլք
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ[1]
Ժամային գոտիUTC+3

Բնակչություն խմբագրել

1910 թվականին ուներ 37801 բնակիչ, որից 18250-ը հայեր էին, 16885-ը` թուրքեր, իսկ մնացածը քրդեր ու չերքեզներ։

1915 թվականի Մեծ եղեռնին բռնագաղթվել է 3088 հայեր։

Տնտեսություն խմբագրել

Աչքի էր ընկնում հատկապես անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գավառակն ուներ բազմաթիվ հայկական եկեղեցիներ։

Կրթություն խմբագրել

Հայերն ունեին մոտ 20 դպրոց։

Վարչական բաժանում խմբագրել

1910 թվականին գավառակն ուներ 132 գյուղ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 515-516

Աղբյուրներ խմբագրել