Ղալթախչի (կայարան)

կայարան

Ղալթախչի, Հարավկովկասյան երկաթուղու կայարան Լոռու մարզում։ Այն բացվել է Թբիլիսի - Գյումրի գծի հետ միասին և անվանակոչվել է կայարանից ոչ հեռու գտնվող համանուն գյուղի անունով։

Ղալթախչի կայարան
Հղումը Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Կայարանը տեղակայված է Թբիլիսի - Մասիս հիմնական գծի վրա և պաշտոնական կոդավորիչի համաձայն բեռնատար կայարան է։ Բեռների և փոքր բեռնափոխադրումների միջոցով ապրանքների ընդունումն ու առաքումը թույլատրվում է միայն մուտքի ժամանակ կամ ոչ հանրային օգտագործման վայրերում։ Այնուամենայնիվ, կայարանում թույլատրվում է նաև ուղևորահոսքը. տոմսերի վաճառք և թիվ 6540/6541 Գյումրի - Վանաձոր երթուղու կանգառ.

Դեպի Վանաձոր Գյումրիում
9:13 14:58

Ճանապարհի միջին ժամանակը Գյումրիից 42 րոպե է, Վանաձորից՝ 58 րոպե։

Կայարանով են անցնում նաև միջքաղաքային ուղևորատար գնացքները. ձմռանը թիվ 372/371 երթուղին Երևան - Թբիլիսի և ամռանը թիվ 202/201 երթուղին Երևան - Բաթում, բայց Ղալթախչի կայարանում կանգառ չունեն։

Կայարանը վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել 2019 թվականի դեկտեմբերի 6-ին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վերակառուցվել է «Ղալթախչի» երկաթուղային կայարանը».

Արտաքին հղումներ խմբագրել