Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գաբրիել Ֆրունզի Ղազարյանը (մարտի 12, 1972(1972-03-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մարզական և հասարակական գործիչ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար[1]։ Անկուսակցական, 2014 - 2016 թվականներին եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2016-2018 թվականներին՝ նախարարի տեղակալ։

Գաբրիել Ղազարյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
2018 - 2019
Նախորդող Լևոն Վահրադյան
Հաջորդող -
2014 - 2016
Նախորդող Յուրի Վարդանյան
Հաջորդող Հրաչյա Ռոստոմյան
 
Գիտական աստիճան՝ Մանկավարժական գիտությունների թեկնածու և դոցենտ
Ազգություն հայ
Ծննդյան օր մարտի 12, 1972(1972-03-12) (52 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կրթություն խմբագրել

1988-1992 թթ. - Ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտ (գերազանցությամբ)

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1992-1994 թթ. - Կոտայքի մարզի Առինջ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ,
1993-2009 թթ. - Երևանի Արաբկիր համայնքի թիվ 1 մարզադպրոցում բասկետբոլի մարզիչ,
1996 թ. - մեթոդիստ, 1999 թ. - ուսումնական գծով փոխտնօրեն, 2000-2007 թթ. - ուսմասվար,
2007 թ. - տնօրեն,
2000-2006 թթ. - Ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի դասախոս,
2002 թվականից՝ ասիստենտ,
2005 թվականից՝ դոցենտ,
2009-2010 թթ. - Հայ-Ռուսական (Սլավոնական) Պետական համալսարանի մարմնամարզության և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս,
2010 թ. - ավագ դասախոս,
2010-2013 թթ. - Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե, սպորտի բաժնի պետ,
2014 թ. սպորտվարչության պետ,
2014 թ. մայիսի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար[2]։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 2016 թ. սեպտեմբերի 27-ը։
2016 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։

2018 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։

Այլ տվյալներ խմբագրել

1986-1992 թթ. - Հայաստանի բասկետբոլի հավաքական թիմի անդամ, հանրապետության բազմակի չեմպիոն։
2002 թ. - Մանկավարժական գիտությունների թեկնածու։
2005 թ. - Շնորհվել է դոցենտի կոչում։
2010 թ. - Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ։
Հեղինակ է շուրջ 43 գիտական աշխատանքների և 1 դասագրքի՝ նվիրված ֆիզիկական դաստիարակության, սպորտային մարզման տեսության և մեթոդիկայի խնդիրներին։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գ. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». 2018 թ. հոկտեմբերի 10.
  2. Գ. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ խմբագրել