Ձնծաղիկներ (նկար)

Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար

Ձնծաղիկներ, անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1873 թվականին։ Ներկայումս գտնվում է Էնդրու Լլոյդ Ուեբեր հավաքածուում։

Ձնծաղիկներ
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1873
բարձրություն41,5 սանտիմետր
լայնություն34 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ
հավաքածուAndrew Lloyd Webber Collection?
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Նկարի համար բնորդուհի է դարձել Ջեյն Մորիսը[1]։ Նկարն ստեղծվել է Ռոսսետիի «Պրոզերպինա» հայտնի կտավներից մեկի ստեղծման երկրորդ փորձի արդյունքում։ «Պրոզերպինա» նկարի գաղափարը ծնվել է 1871 թվականին, դրանից հետո նկարիչը փորձել է նկարել այդ կտավը 8 անգամ․ հաճախ գոհ չի եղել արդյունքից և կտրել է կտավը՝ թողնելով միայն բնորդուհու գլուխն ու ձեռքերը, այդպես է եղել նաև «Ձնծաղիկներ»-ի հետ։ Պատվիրատուն՝ հավաքորդ Ֆրեդերիկ Լեյլանդը այն մի քանի անգամ հետ է վերադարձրել, իսկ մեկ անգամ նկարը վնասվել է տեղափոխելուց[2]։

Նկարը գնել է Ռոսսետտիի գործակալը Չարլզ Հաուելը, որը մի քանի տարի իր մոտ պահելուց հետո վաճառել է այն[3]։

Նկարագրություն խմբագրել

Նկարի հերոսուհին ձեռքում բռնել է մի քանի ձնծաղիկ, իսկ մազերի մեջ գնարբուկի դեղին ծաղիկներ են։ Գարնանային ծաղիկների առկայությունը ենթադրում է, որ նկարում պատկերված է Պրոզերպինան՝ մինչև ստորգետնյա թագավորություն ընկնելը[1]՝ ի տարբերություն ավելի հայտնի վերջնական նկարի, որտեղ աստվածուհին գտնվում է Հադեսի թագավորությունում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Blanzifiore». Rossetti Archive (անգլերեն).
  2. «Proserpine». Rossetti Archive (անգլերեն).
  3. Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 170.
  4. Riggs, Terry (1998). «Proserpine (1874)». Tate Collection. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.