«Ձնեմարդը» (գերմ.՝ Der Schneemann), մուլտֆիլմ, որը թողարկվել է Գերմանիայում 1944 թվականին։ Այն նկարահանել է Հ. ֆոն Մյուլենդորֆի սցենարի հիման վրա անիմատոր Հանս Ֆիշերկյոզենի կողմից[3]։

Ձնեմարդը
գերմ.՝ Der Schneemann
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրնկարված անիմացիոն ֆիլմ
ՌեժիսորHans Fischerkoesen?[1]
ՍցենարիստHorst von Möllendorff?[1]
ԵրաժշտությունRudolf Perak?[1]
Երկիր Գերմանական ռայխ և  Գերմանիա
Լեզուգերմաներեն
ԸնկերությունFischerkoesen Studios?[1]
Տևողություն13 րոպե
Թվական1944[2]

Սյուժե

խմբագրել

Ձյունը իջնում է Ձնեմարդի վրա, որն արթնանում է և սկսում է ձնագնդերով աճպարարություն անել։ Հետո շունը սկսում է հաչել նրա վրա։ Ձնեմարդը փախչում է շանից, հասնում է սառույցով ծածկված լճակին և սահում դրա վրայով, ապա ընկնում է ջուրը։ Նա դուրս է գալիս գրեթե հալված, բայց սայթաքում է, գլորվում է ձյունով ծածկված լանջով և նորից ստանում է իր նախկին ձևը։

Հոգնած ձնեմարդը քնում է։ Նապաստակը փորձում է ուտել նրա քիթը՝ գազարը, բայց ձնեմարդն արթնանում է և քշում նրան։ Հետո տեսնում է տուն, մտնում է ներս (այնտեղ մարդ չկա), պատին օրացույց է տեսնում և թերթում է այն։ Օրացույցում նրան հիացնում է հուլիսյան էջի նկարը։ Ձնեմարդը երազում է տեղափոխվել ամառ։ Նա մտնում է սառնարան և քնում։

Նա արթնանում է հենց հուլիսին, դուրս է գալիս տնից և վայելում հուլիսյան բնապատկերները, հոտ քաշում ծաղիկներից, խաղում բզեզների հետ։ Շուտով նա սկսում է հալվել։ Հետո Ձնեմարդը երգում է «Սա իմ սրտի ամառն է» երգը և վերածվում ջրափոսի։ Նապաստակները շրջապատում են նրան և ուտում քիթ-գազար։

Տես Նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Giesen R., Storm J. P. Animation Under the Swastika: A History of Trickfilm in Nazi Germany, 1933-1945McFarland & Company, 2012. — P. 201. — ISBN 978-0-7864-4640-7
  2. filmportal.de — 2005.
  3. «Ձնեմարդը»

Արտաքին հղումներ

խմբագրել