Ձյունե թագուհին (ֆիլմ, 1966)
«Ձյունե թագուհին» (ռուս.՝ «Снежная королева»), խորհրդային գունավոր ֆիլմ-հեքիաթ մուլտիպլիկացիայի տարրերով։ Նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1966 թվականին ռեժիսոր Գենադի Կազանսկու կողմից Եվգենի Շվարցի համանուն հեքիաթ-պիեսի հիման վրա, որն էլ իր հերթին ստեղծվել է Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվներով։ Խորհրդային Միությունում ֆիլմի պրեմիերան կայացել է 1967 թվականի նոյեմբերի 6-ին։
Ձյունե թագուհին ռուս.՝ Снежная королева | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա, ֆիլմ-հեքիաթ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | Ձյունե թագուհին |
Թվական | 1966 և նոյեմբերի 6, 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գենադի Կազանսկի[1] |
Սցենարի հեղինակ | Եվգենի Շվարց |
Դերակատարներ | Ելենա Պրոկլովա, Եվգենի Լեոնով, Վյաչեսլավ Ցյուպա և Նատալյա Կլիմովա |
Օպերատոր | Սերգեյ Իվանով և Վադիմ Գրամատիկով |
Երաժշտություն | Նադեժդա Սիմոնյան |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 85 րոպե |
ՍյուժեԽմբագրել
Ձմեռային ցուրտ երեկոյան Ձյունե թագուհին առևանգում է Կեյին[2] և նրա սիրտը վերածել սառցակտորի։ Գերդան, ցանկանալով վերադարձնել Կեյին տուն, գնում է նրան որոնելու։ Նա ստիպված է լինում անցնել բազմաթիվ փորձությունների միջով, որպեսզի հասնի Ձյունե թագուհու պալատներն ու ազատի Կեյին սառցե գերությունից։
ԴերերումԽմբագրել
- Վալերի Նիկիտենկո – Հեքիաթասաց
- Ելենա Պրոկլովա – Գերդա
- Վյաչեսլավ Ցյուպա – Կեյ
- Եվգենյա Մելնիկովա – տատիկ
- Նատալյա Կլիմովա – Ձյունե թագուհի
- Նիկոլայ Բոյարսկի – Խորհրդական
- Եվգենի Լեոնով – Թագավոր Էրիկ XXIX
- Իրինա Գուբանովա – Արքայադուստր
- Գեորգի Կորոլչուկ – Արքայազն
- Օլգա Վիկլանդտ – ավազակապետուհի
- Էրա Զիգանշինա – փոքրիկ ավազակ
- Անդրեյ Կոստրիչկին – տնապայ
- Վերա Տիտովա
ԷպիզոդներումԽմբագրել
- Ալեքսանդր Աֆանասև – ավազակ
- Միխայիլ Վասիլև – ավազակ
- Գերման Լուպեկին – էպիզոդիկ դեր
- Լ. Մարտինով – էպիզոդիկ դեր
- Զ. Մոնկովսկի – էպիզոդիկ դեր
- Անատոլի Ստոլբով – ավազակ
- Վ. Ֆրոմգոլդտ – էպիզոդիկ դեր
- Ալեքսեյ Կոնսովսկի – եղջերուի ձայնը
Նկարահանող խումբԽմբագրել
- Սցենարիստ – Եվգենի Շվարց (Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի մոտիվներով)
- Բեմադրող ռեժիսոր – Գենադի Կազանսկի
- Գլխավոր օպերատոր – Սերգեյ Իվանով
- Գլխավոր նկարիչ – Բորիս Բուրմիստրով
- Ռեժիսոր – Ն. Ռուսլանովա
- Օպերատոր – Վադիմ Գրամատիկով
- Կոմպոզիտոր – Նադեժդա Սիմոնյան
- Երգերի տեքստերի հեղինակ – Եվգենի Շվարց, Սոլոմոն Ֆոգելսոն
ՄրցանակներԽմբագրել
- Կոլումբիայի Բոգոտա մունիցիպալիտետի «Ոսկե արծիվ» մրցանակ լավագույն երիտասարդական ֆիլմի համար և մրցանակ Ելենա Պրոկլովային կնոջ լավագույն դերակատարման համար (1970),
- Համամիութենական լենինյան կոմերիտմիության Մոսկվայի քաղաքային խորհրդի «Ալ մեխակ» մրցանակ, որ շնորհվել է Ելենա Պրոկլովային Մանկական կինոյի համամիութենական շաբաթվա ընթացքում ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար (1967)[3]։
ՎերաթողարկումԽմբագրել
Ռուսաստանում 1990-ական թվականներին ֆիլմը թողարկվել է տեսաերիզներով 48 Часов ստուդիայի կողմից, 2000 թվականին վերաթողարկվել է «Ленфильм Видео» ընկերության կողմից։
2001 թվականին ֆիլմը վերականգնվել է ու թողարկվել DVD սկավառակներով «Russian Cinema Council» ընկերության կողմից Ռուսաստանում և ԱՊՀ-ում PAL համակարգով, երբեմն՝ NTSC։ Ավելի ուշ ֆիլմը թողարկվել է DVD-ով նաև «Крупный план» կինոմիության կողմից։
2011 թվականի հունիսի 16-ին ֆիլմը վերաթողարկվել է DVD-ով «Парадиз медиа» ընկերության կողմից։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.imdb.com/title/tt0254782/
- ↑ Անդերսենի բնօրինակ հեքիաթում տղայի անունը Կայ է։
- ↑ ««Снежная королева»»։ Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 2012-06-09
Արտաքին հղումներԽմբագրել
- ««Снежная королева»»։ Государственный регистр фильмов։ Министерство Культуры Российской Федерации։ Վերցված է 2014-4-16
- «Ձյունե թագուհին» ֆիլմը «Լենֆիլմ» կինոստուդիայի կայքում (ռուս.)
- ««Снежная королева»»։ Теле- и художественные фильмы։ Телеканал «Культура»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-14-ին։ Վերցված է 2013-07-30