Ձյունե թագուհին (Եվգենի Շվարց)
Ձյունե թագուհին (ռուս.՝ Снежная королева), հեքիաթ-պիես չորս գործողությամբ, որը գրվել է 1938 թվականին Եվգենի Շվարցի կողմից, Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվներով։
Ձյունե թագուհին | |
---|---|
Տեսակ | ստեղծագործություն |
Հեղինակ | Եվգենի Շվարց |
Գրվել է | 1938 |
Գործող անձիք
խմբագրել- Հեքիաթասաց-քսանհինգ տարեկան երիտասարդ, իր պարտքն է համարում օգնել բոլոր նրանց, ովքեր դժվարության մեջ են
- Կեյ-տղա, որին առևանգել էր Սառցե Թագուհին, տատիկի որդեգրված թոռնիկը
- Հերդա-աղջիկ, որ գնացել էր Կեյին փնտրելու
- Տատիկ
- Խորհրդական-Սև սերթուկով և սառը ձեռքերով մարդ
- Ձյունե թագուհի-ամբողջությամբ սպիտակ հագնված կին, որ ապրում է հյուսիսում
- Կառլ ագռավ
- Կլառա ագռավ
- Արքայազն Կլաուս-արքայազն դարձած նախկին հովիվ
- Արքայադուստր Էլզա
- Էրիկ արքա Քսանիններորդ
- Ատամանշա-ակնոցով և լայն գլխարկով ծեր կին
- Առաջին ավազակ
- Փոքրիկ ավազակ-գեղեցկադեմ սևահեր աղջիկ
- Հյուսիսային եղնիկ
- Թիկնապահներ, թագավորի սպասավորներ, ավազակներ
Սյուժե
խմբագրելԱռաջին գործողություն
խմբագրելՓոքրիկ տան մեջ, որտեղ ապրում էին Կեյը, Հերդան և տատիկը, հայտնվում է Խորհրդականը։ Հետաքրքրվելով ձմռանը պատշգամբում ծաղկած վարդագույն թփով` նա տատիկին առաջարկում է նախ 10, այնուհետև` 100 թալեր։ Վերջինս չի համաձայնվում։ Վեճ է ծագում, և Խորհրդականը խոստանում է բողոքել Ձյունե թագուհուն չզիջող ընտանիքի մասին։
Շուտով տան անդամների մոտ է գալիս ինքը` Ձյունե թագուհին։ Նա հաղորդում է, որ ցականում է իր հետ տանել Կեյին. վերջինս նրա համար որդու փոխարեն կլինի։ Տատիկը բացատրում է, որ տղային որդեգրել է նրա ծնողների մահից հետո։ Նա մեծացել է իր ձեռքերում, և ինքը նրանից բաժանվել չի կարող։ Կեյը նույնպես հուսահատված բողոքում է տանից հեռանալու դեմ։ Հրաժեշտ տալով` թագուհին համբուրում է նրան։ Նրա հեռանալուց հետո Կեյի տրամադրությունը միանգամից փոխվում է. վարդերը նրան թվում են տձև, Հերդան` տգեղ, տատիկը` ծիծաղելի։ Հեքիաթասացը, որ ամբողջ ժամանակ այստեղ էր, բացատրում է, որ այն մարդու սիրտը, ում համբուրում է Ձյունե թագուհին, վերածվում է սառույցի կտորի։
Երկրորդ գործողություն
խմբագրելԱմբողջ ձմեռ տատիկը և Հերդան սպասում էին Կեյին։ Գարնանը գլխավոր հերոսուհին գնում է նրան փնտրելու։ Ճանապարհին նրան հանդիպում են Կառլ և Կլառա ագռավները, որոնք հավատացնում են, որ Կեյն արքայազն է դարձել և ապրում է թագավորական դղյակում։ Նրանք սխալվել էին. իրականում արքայազնի անունը Կլաուս էր։ Նա և արքայադուստր Էլզան խղճում են Հերդային և առաջարկում են նրան մուշտակ, գլխարկ, ձեռնամուշտակ և ոսկե կառք։ Չնայած Խորհրդականի հնարքներին, որը փորձում էր արքայի օգնությամբ աղջկան փակել խավար զնդանում, նրան հաջողվում է լքել պալատն ու շարունակել իր ճանապարհը։
Երրորդ գործողություն
խմբագրելՀերդայի ճանապարհն անցնում էր ամրոցի կողքով, որտեղ ապրում էին ավազակները` Ատամանի գլխավորությամբ։ Հենց նրա մոտ է գալիս Խորհրդատուն, որպեսզի ցույց տա «հիանալի որսը»` աղջկան, որը ոսկե կառքով գնում էր առանց թիկնապահի։ Ավազակները կանգնեցնում են Հերդային, սակայն չեն հասցնում նրան հանձնել Խորհրդատուին. հայտնվում է Փոքրիկ ավազակը, որն ազատում է գերուհուն, քանի որ ցանկանում էր խաղալ նրա հետ։ Երբ Փոքրիկ ավազակն իմանում է Հերդայի և Կեյի պատմությունը, ապա դժվարությամբ, բայց ամեն դեպքում համաձայնում է բաց թողնել աղջկան։
Չորրորդ գործողություն
խմբագրելՀերդան գտնում է Կեյին Սառցե Թագուհու պալատում։ Նա գրեթե ուշադրություն չի դարձնում իր քույր կոչվածի հայտնվելուն։ Կեյը զբաղված է սառույցի վրա «հավերժություն» բառը գրելով։ Նրա անտարբերությունը և սառնությունը վշտացնում են Հերդային։ Գրկելով եղբորը, նա լաց է լինում, պատմում է, ինչ լավ էին նրանք ապրում փոքրիկ տանը և հիշեցնում է նրան տատիկի, ծիծեռնակների, Տրեզոր շան և հարևան կատվի մասին։ Հերդայի արցունքները հալեցնում են Կեյի սառցե սիրտը, և նա ամեն ինչ հիշում է։
Այդ ընթացքում մեկը մյուսի հետևից հյուրեր են գալիս տատիկի տուն. Փոքրիկ ավազակն ու Հեքիաթասացը, Կառլը և Կլառան, Կլաուսը և Էլզան։ Բոլորը նորությունների են սպասում։ Վերջապես դուռը բացվում է, և մուտքում հայտնվում են Հերդան և Կեյը։ Հեքիաթասացը նրանց ողջունում է` ասելով, որ յուրաքանչյուր թշնամի անզոր է, քանի դեռ մարդու սիրտը տաք է։
Գեղարվեստական առանձնահատկություններ
խմբագրելԵվգենի Շվարցի համար Անդերսենի սյուժեներին անդրադառնալը պատահական չէր։ Թատերագետ Սերգեյ Ցիմբալի կարծիքով, գրողը դանիացի հեքիաթասացին իր համար «կնքահայր» էր ընտրել[1]։
Անդերսենի կողմից հորինված պատմությունները վերապատմելով` Շվարցը երբեմն ոչ միայն փոխում էր նրանց կառուցվածքը, այլ փոխակերպում էր հերոսների բնավորությունները։ Այսպես, Անդերսոնի տարբերակում Հերդան չափազանց երիտասարդ է` ինքնուրույն որոշումներ կայացնելու համար. հուսահատության պահին անգամ պատրաստ է ընդունել, որ իր եղբայրը մահացել է և այլևս չի վերադառնա։ Շվարցի Հերդան այլ է. նա կամային, նպատակասլաց, վճռական աղջիկ է[2]։
Շվարցի Փոքրիկ ավազակի բնավորության մեջ զարմանալիորեն համատեղված են կարծրություն և կարեկցանք, անհեթեթություն և ներողամտություն[3]։ Խորհրդատուի բնավորությունը երևում է ոչ միայն արարքներում, այլ նաև` խոսքում. այն չոր է և անկյանք։ Սակայն հեքիաթասացը իրական ազնվաբարո է. նա հայտնվում է ամեն անգամ, երբ Հերդային հարկավոր է լինում նրա օգնությունը[4]։
«Երեխաների կյանքում իր կրքոտ և տղամարդկային մասնակցությամբ հեքիաթասացը իրավունք է նվաճել ասել նուրբ, սակայն կոշտ խոսքեր. «Ի՞նչ կարող են մեզ հետ անել մեր թշնամիները,քանի դեռ մեր սրտերը տաք են։ Ոչի՛նչ։»
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Цимбал С. Сказочник и правда // Шварц Е. Л. Сказки. — Л.: Советский писатель, 1972. — С. 18. — 656 с.
- ↑ Цимбал С. Сказочник и правда // Шварц Е. Л. Сказки. — Л.: Советский писатель, 1972. — С. 22. — 656 с.
- ↑ Цимбал С. Сказочник и правда // Шварц Е. Л. Сказки. — Л.: Советский писатель, 1972. — С. 23. — 656 с.
- ↑ Цимбал С. Сказочник и правда // Шварц Е. Л. Сказки. — Л.: Советский писатель, 1972. — С. 21. — 656 с.