Ձիթահանք (Կաղզվանի գավառ)
Ձիթահանք, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում։ Գտնվում էր Սարիղամիշ քաղաքից 30 կմ հարավ֊արևմուտք, Խորասանի գավառակի սահմանի վրա։
Գյուղ | |
---|---|
Ձիթահանք | |
Երկիր | Արևելյան Հայաստան |
Երկրամաս | Կաղզվանի գավառ |
Համայնք | Կաղզվանի գավառ |
Այլ անվանումներ | Ձիթական, Ձիթիհանք, Ձիթհան, Ձիթհանք, Սատագան, Սիթական, Սիթաղան, Սիտագան, Սիտական |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 872 մարդ (1913) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն
խմբագրելՄինչև 1878 թվականի Բեռլինի պայմանագրի կնքումը մտնում էր Էրզրումի նահանգի Խորասանի գավառի մեջ։ Գյուղի մոտ կային հին շինություններ, որոնք օգտագործվում էին որպես փարախներ։
1915 թվականին հայերը մեծ դժվարությամբ գաղթեցին Արևելյան Հայաստան։
Բնակչություն
խմբագրել1877-1878 թվականներին ուներ 260, 1907-ին՝ 744, 1913֊ին՝ 872 (76 ընտանիք) հայ բնակիչ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 477
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |