Վարգուն ձի, վարգաձի, թեթև լծկան ձիերի ցեղերի առանձին խումբ, որոնց վազքը բնորոշվում է վարգով։ Վարգը երկտակտանի անկյուևագծային շարժում է և տարբերվում է քայլից նրանով, որ այս դեպքում առկա է կախվածության Փուլը (մեկ ակնթարթում ձիու 4 ոտքերը կտրվում են գետնից)։ Վարգունների խմբից են օռլովյան, ռուսական, ամերիկյան և ֆրանսիական ցեղերը։ Վարգուններն ստացվել են հեծկան և թեթև լծկան ձիերի ցեղերի տրամախաչումից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 702 CC BY-SA icon 80x15.png