Ձայնեղներ, բաղաձայն հնչյուններ, որոնց կազմավորմանը, բացի աղմուկից (հիմնական տարր), մասնակցում է նաև ձայնը։ Թոքերից մղվող օդը կոկորդում հանդիպում է լարված ու պիրկ ձայնալարերին և դրանք թրթռացնելով՝ զգալիորեն թուլանում է. այդ իսկ պատճառով ձայնեղների ժամանակ օդի ուժը խուլերի համեմատությամբ թույլ է։

Ձայնեղներ
Ենթադասբաղաձայններ

Լեզուներում ձայնեղ բաղաձայնները խուլերի հետ սովորաբար կազմում են հակադրական զույգեր՝ բ-պ, դ-տ և այլն։

Որոշ խուլ բաղաձայններ կարող են չունենալ համապատասխան ձայնեղ անդամը, ինչպես հայերենի հ։ Հայերենի ձայնեղ բաղաձայններն են՝ բ, դ, գ, ձ, շ, վ, զ, ժ, ղ։ Ձայնեղներից պետք է տարբերել ձայնորդները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 692