Հովհաննես Համշենցի
հայ փիլիսոփա
(Վերահղված է Հ. Համշենցիից)
Հովհաննես Համշենցի (ծննդյան թվականն անհտայտ, Համշեն - 1497, Կապոսի վանք, Երզնկայից արևմուտք, Գոհանամ լեռան ստորոտին), մանկավարժ, փիլիսոփա։
Հովհաննես Համշենցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Համշեն[1] |
Մահացել է | 1497[1] |
Մահվան վայր | Կապոսի վանք[1] |
Մասնագիտություն | ուսուցիչ և փիլիսոփա |
Կրթությունն ստացել է Ավագ վանքի դպրոցում։ Հետագայում ստանձնել է դպրոցի րաբունապետությունը։ Հովհաննես Համշենցին համարվել է «քաջ հռետոր և բանիբուն վարդապետ»։ Նրա մոտ սովորելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից։ Հովհաննես Համշենցու սաների ընդօրինակություններից և հիշատակարաններից հայտնի է, որ նրա աշակերտներից շատերը դարձել են նշանավոր բանաստեղծներ, նկարիչներ, երաժիշտներ (Գրիգոր Կաֆայեցի ծաղկող, Ներսես Բաղիշեցի, Ներսես Հաղբայեցի, Խաչատուր Երզնկացի և ուրիշներ)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 563)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |