Հրեղեն թռչուն (ռուս.՝ Жар-птица), մուլտֆիլմ, որը նկարահանվել է ըստ ռուսական ժողովրդական «Հրեղեն թռչուն» հեքիաթի[1]։ Ֆիլմում օգտագործվում է Իգոր Ստրավինսկու երաժշտությունը «Հրեղեն թռչուն» նվագախմբային սյուիտից։

Հրեղեն թռչուն
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՎլադիմիր Սամսոնով
ՍցենարիստԱնդրեյ Խրժանովսկի
ՀնչյունավորումՅուրի Պուզիրյով
ԵրաժշտությունԻգոր Ստրավինսկի
ՕպերատորԷրնստ Ալեքսանդրի Գաման
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԷկրան
Տևողություն578 s
Թվական1984

Սյուժե

խմբագրել

Մի թագավորությունում, մի երկրում մութ ու անհայտ ուժ է հայտնվում և ամբողջությամբ ջախջախում ժողովրդին։ Եվ այն ժամանակ, երբ լուր էր տարածվել, թե մութ ուժը գողացել է Գեղեցկուհի Վասիլիսային, Իվան Ցարևիչը հեռու էր, շատ հեռու։ Այդ ժամանակ նա վերցնում է անտեսանելի գլխարկը և ինքնահավաք սփռոցը, նստում Մոխրագույն գայլի վրա և գնում է Վասիլիսային գերությունից փրկելու։ Իվան արքայազնը հիշում է Հրեղեն թռչունի Կրակե փետուրի մասին, որը թռչում է ոսկե խնձորներով կախարդական պարտեզ։ Նա հասնում է այդ պարտեզին, խնձորի ծառի տակ ինքնահավաք սփռոց փռում և գլխին է դնում անտեսանելի գլխարկը։ Նա սպասում է, մինչև գալիս է Հրեղեն թռչունն ու փորձում է բռնել նրան։ Թռչունը դուրս է թռչում նրա ձեռքերից, և միայն պոչից մի փետուր է մնում։ Բայց մութ ուժն արդեն շրջապատել էր ոսկե խնձորներով պարտեզն ու մոտենում էր Իվան Ցարևիչին։ Այդ ժամանակ նա բարձրացնում է Հրեղեն թռչունի փետուրը գլխի վերևից և մոխրագույն գայլի վրա ուղիղ գնում է դեպի մութ ուժի վրա։ Եվ մութ ուժը տեղի է տալիս Կրակե փետուրի առաջ։ Այդ ժամանակ մութ ուժը վեր է ածվում սև թևավոր վիշապների, իսկ փետուրը դառնում է սուր, որով Իվան Ցարևիչը հաղթում է վիշապներին։ Այսպիսով ավարտվում է մութ ուժի իշխանությունը։ Իվան Ցարևիչը բացում է մթության դռները և գրկում է Գեղեցկուհի Վասիլիսային։ Իսկ երբ լույսը բացվում է, աշխարհի վրա չար ու մութ ոչինչ չի մնում։

Հեղինակներ

խմբագրել
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Սամսոնով
  • Բեմադրող նկարիչ՝ Մաինա Նովոժիլովա
  • Օպերատոր՝ Էռնստ Գաման
  • Կոմպոզիտոր՝ Իգոր Ստրավինսկի
  • Հնչյւնային օպերատոր՝ Սերգեյ Կել
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Սվետլանա Սիչկար, Անատոլի Ցիբին, Ալեքսանդր Լևչիկ, Միխայիլ Պերշին, Կիրիլ Մալյանտովիչ, Օլգա Խորովա, Ա. Ռասպոպով, Ա. Գրիշանովա
  • Նկարիչներ՝ Է. Կոսարյովա, Ի. Չերենկովա, Ի. Դորոշենկո, Վ. Վինիցկայա, Տ. Արեշկովա
  • Տեքստը կարդում է՝ Յուրի Պուզիրյով
  • Մոնտաժող՝ Լ. Կոպտևա
  • Խմբագիր՝ Վ. Մեդվեդովսկայա
  • Ռեժիսոր՝ Լ. Վարենցովա
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Արտադրություն

խմբագրել

Մուլտֆիլմը ստեղծվել է ապակե նկարչության տեխնիկայի միջոցով։ Ռեժիսոր Վլադիմիր Սամսոնովը այս տեխնիկայով 1980-1985 թվականներին ստեղծել է հետևյալ մուլտֆիլմերը. «Հրաշքներ» (1980), Մեծ երկինք (1982), «Հացի լույսը» (1983), «Հրեղեն թռչուն» (1984), «Մինիատյուրներ» (1985) և այլն։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հրեղեն թռչուն մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում

Արտաքին հղումներ

խմբագրել