Հրաչ Մուրադյան

քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչ Մուրադյան (հուլիսի 1, 1963(1963-07-01), Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա - ապրիլի 2, 2013(2013-04-02), Պռոշյան, Կոտայքի մարզ, Հայաստան), ազատամարտիկ, Պռոշյան գյուղի գյուղապետ, ՀՅԴ-ի անդամ, 2013 թվականի ապրիլի 2-ին սպանվել է Պռոշյանի գյուղապետարանի առջև։

Հրաչ Մուրադյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 1, 1963(1963-07-01)
ԾննդավայրԱլ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա
Մահացել էապրիլի 2, 2013(2013-04-02) (49 տարեկան)
Մահվան վայրՊռոշյան, Կոտայքի մարզ, Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչ Մուրադյան (այլ կիրառումներ)

Կենսագրություն խմբագրել

Հրաչ Մուրադյանը ծնվել էր 1963 թվականի օգոստոսի 23-ին, Գամշլիում, Սիրիա։ 1966 թվականին ընտանիքով տեղափոխվել է Պռոշյան գյուղ։ Ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան պետական համալսարանը։ 2005 թվականից Պռոշյան գյուղի գյուղապետն էր, ամուսնացած էր, ուներ երկու դուստր՝ Նարե, Հայկուհի և երկու որդի՝ Գևորգ, Կարոտ։

Արցախյան ազատամարտ խմբագրել

1989 թ-ից Արցախյան շարժման ակտիվ մասնակից։ Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից մեկն է եղել։

1990-ից համալրել էր ՀՅԴ շարքերը։ Ազատամարտի նվիրյալ հերոսներից էր։ Լեգենդար Պետրոս Ղևոնդյանի հետ անցել էր ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանից մինչև Ֆիզուլի։

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» երկորոդ աստիճանի մեդալով և մի շարք այլ պարգևներով ու մեդալներով։

Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ, պետական մտածելակերպ դրսևորենք և լավ հայ լինելու պատվին արժանանանք։ Փոքր ազգ լինելու հանգամանքը մեզ ավելի պիտի պարտադրի հայրենասեր, ազգասեր ու միասնական լինել - ասում էր Հրաչ Մուրադյանը։

Ֆիլմագրություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել