Հրաչյա Պետրոսյան (տնտեսագետ)
հայ տնտեսագետ
Հրաչյա Սարգսի Պետրոսյան (հունիսի 21, 1917, Երևան, Ռուսական կայսրություն - 1999, Երևան, Հայաստան), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1971), պրոֆեսոր (1972):
Հրաչյա Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1917 |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1999 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1940) |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր (1971) |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատավայր | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելՀրաչյա Պետրոսյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 21-ին (4. 7), Երևան քաղաքում։ 1940 թվականին ավարտել է Մոսկվայի ժողտնտեսության ինստիտուտը։ Դասախոսել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (1985-1994 թվականներին՝ պրոֆեսոր)։ Աշխատանքները վերաբերում են առևտրի տնտեսագիտության, ծառայությունների ոլորտի և աշխատաժամանակի օգտագործման արդյունավետության հարցերին[1]։
Հրաչյա Պետրոսյանը մահացել է 1999 թվականին, Երևան քաղաքում։
Երկեր
խմբագրել- Բնակչության գնողունակ պահանջարկը և նրա ապրանքային բացարարումը արդի փուլում, Երևան, 1982 (համահեղինակ)։
- Բնակչության գնողունակ պահանջարկը և նրա ապրանքային բավարարումը արդի փուլում / Հ. Ս. Պետրոսյան, Է. Լ. Մուրադյան, Պետրոսյան, Հրաչյա Սարգսի, Երևան, Հայաստան, 1982[2]։
- Ծառայությունների ոլորտը սոցիալիզմի օրոք և նրա կատարելագործման ուղիները, Երևա, Հայաստան, 1968։
- Արտաշխատանքային ժամանակը որպես տնտեսական կատեգորիա, Երևան, 1965[3]։
- Внерабочее время трудящихся в СССР / Г.С. Петросян; Ин-т экономики АН АрмССР.[4]
- Սովետական առևտրի էկոնոմիկա։ Դասագիրք, Չատինյան, Վ, Կարագյան, Կարպիս Պողոսի, Քոթանյան, Միքայել Խաչիկի, Պետրոսյան, Հրաչյա Սարգսի, Երևան, Հայպետհրատ, 1963[5]։
- Շրջանառության ծախսերը և դրանց կրճատման ներքին ռեզերվները մանրածախ առևտրի սիստեմում, Երևան, Հայպետհրատ, 1957[6]։
- Սովետական առևտուրը և նրա զարգացման մի քանի խնդիրները, Երևան, Հայպետհրատ, 1955[7]։
- Եղիա Տէմիրճիպաշեան։ Իր կեանքը եւ իր գործը։ Աւարտական ճառ, Ֆեներճյան, Գեղամ, Պետրոսյան, Հրաչյա Սարգսի, Ազգային կեդրոնական վարժարան, Կ. Պոլիս, Մ. Տէր-Սահակեան, 1921։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 328։
- ↑ Մուրադյան, Էդվարդ Լևոնի; Պետրոսյան, Հրաչյա Սարգսի, eds. (1982). Բնակչության գնողունակ պահանջարկը և նրա ապրանքային բավարարումը արդի փուլում. Երևան: Հայաստան.
- ↑ Պետրոսյան, Հրաչյա Սարգսի (1965). Արտաաշխատանքային ժամանակը որպես տնտեսական կատեգորիա. Երևան: Հայաստան.
- ↑ Պետրոսյան, Հրաչյա Սարգսի (1965). Внерабочее время трудящихся в СССР. Институт экономики АН АрмССР. Москва: Экономика.
- ↑ Քոթանյան, Միքայել Խաչիկի; Պետրոսյան, Հրաչյա Սարգսի, eds. (1963). Սովետական առևտրի էկոնոմիկա։ Դասագիրք. Translated by Չատինյան, Վ; Կարագյան, Կարպիս Պողոսի. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Պետրոսյան, Հրաչյա Սարգսի (1957). Շրջանառության ծախսերը և դրանց կրճատման ներքին ռեզերվները մանրածախ առևտրի սիստեմում. Եր: Հայպետհրատ.
- ↑ Պետրոսյան, Հրաչյա Սարգսի (1955). Սովետական առևտուրը և նրա զարգացման մի քանի խնդիրները. Երևան: Հայպետհրատ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Պետրոսյան (տնտեսագետ)» հոդվածին։ |