Հրաչյա Միքայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Գագիկի Միքայելյան (հունվարի 9, 1975[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, որ հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 9, 1975[1] (50 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | |||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խաղացողի կարիերա
խմբագրելՀրաչյա Միքայելյանը Հայաստանի առաջնությունում իր նորամուտը կատարել է 2000 թվականի մարտի 25-ին, երբ արդեն լրացել էր նրա 25 տարին։ Նորամուտը նշել է լիգայի նորեկ երևանյան «Դինամոյում»։ Առաջին իսկ տուրում Միքայելյանը խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում՝ մասնակցելով «Զվարթնոց-ԱԱԼ» ակումբի դեմ խաղին, որն ավարտվել է «Դինամոյի» պարտությամբ (0:2)։ Հաջորդ տուրում, որը կայացել է ապրիլի 4-ին Կապանում ընդդեմ տեղի «Լեռնագործի», Միքայելյանը նույնպես խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում և հանդիպման 32-րդ րոպեին գրավել տանտերերի դարպասը։ Այդ մրցաշրջանում Միքայելյանը մասնակցել է թիմի 26 խաղերից 23-ին[3]։ Սակայն «Դինամոն» չի կարողացել ամրապնդել իր դիրքերը Հայաստանի բարձրագույն լիգայում և նորից անցել է Առաջին լիգա, իսկ Միքայելյանը տեղափոխվել է երևանյան մեկ այլ ակումբ՝ «Դինամո-2000»։ 2002 թվականին՝ առաջին տուրի ավարտից հետո, տեղափոխվել է «Միկա», որտեղ մրցաշրջանի մնացած մասն անցկացնելուց հետո վերադարձել է «Դինամո-2000»։ Կարճ ժամանակ խաղալով Երևանում՝ Միքայելյանը նորից վերադարձել է Աշտարակ։
2003-2009 թվականներին Հրաչյա Միքայելյանը եղել է «Միկայի» մեկնարկային կազմի անփոփոխ խաղացող, ինչպես նաև թիմի ավագ երկար տարիների ընթացքում։ «Միկայի» կազմում Միքայելյանը երկու անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, դարձել Սուպերգավաթի դափնեկիր, երեք անգամ արժանացել է Հայաստանի առաջնության արծաթե, երկու անգամ՝ բրոնզե մեդալների։ 2010 թվականի առաջնության մրցաշրջանի սկսվելուց առաջ «Միկայի» մարզչական կազմը որոշել է հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից։ Որոշ ժամանակ անց Միքայելյանը պայմանագիր է կնքել Պրեմիեր լիգայի նորեկ դիլիջանյան «Իմպուլսի» հետ։ Առաջնության ավարտից հետո ակումբը չի երկարաձգել ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագրի ժամկետը։
Ձեռքբերումներ
խմբագրել- «Միկա»
- Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2004, 2005, 2009
- Հայաստնի առաջնության բրոնզե մեդալակիր – 2006, 2007
- Հայաստանի գավաթակիր – 2005, 2006
- Հայաստանի սուպերգավաթի դափնեկիր – 2006
- Հայաստանի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2004, 2007
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2005 թվականի մրցաշրջանի տվյալները բացակայում են։
- ↑ «Грачья Микаелян – в списке 20-и ветеранов» (ռուսերեն). Armsport.com. 4.10.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 7.10.2010-ին.