Հրաչյա Հովհաննիսյան (թառահար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հրաչյա Արտավազդի Հովհաննիսյան (1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թառահար։
Հրաչյա Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | 1947 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | թառ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1972) |
Կենսագրություն
խմբագրելՀրաչյա Հովհաննիսյանը ծնվել է 1947 թվականին Երևանում։ Թառ նվագել սովորել է տասը տարեկանում քամանչահար Հ. Ավետիքյանից։
1972 թվականին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական նվագարանների բաժնի թառի մասնագիտական բաժնի թառի դասարանը (դասատու՝ Հ. Դարբինյան)։ 1974-1995 թվականներին աշխատել է Հայկական Ռադիոյի Արամ Մերագուլյանի անվան ժողովրդական նվագարանների անսամբլում։ Ղեկավարել է Աշտարակի մշակույթի պալատի և Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի ժողնվագախմբերը։
Դասավանդել է ունեցել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Լեհաստանում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011