Հրաշքի սպասելով (ֆիլմ, 1975)
«Հրաշքի սպասելով» (ռուս.՝ «В ожидании чуда»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սլոբոդան Կոսովալիչը 1975 թվականին[1][2]։
Հրաշքի սպասելով ռուս.՝ В ожидании чуда | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1975 |
Լեզու | ռուսերեն |
Սցենարի հեղինակ | Իոսիֆ Օլշանսկի |
Երաժշտություն | Եվգենի Բոտյարով |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Սյուժե
խմբագրելՍաշա Շմագինը, որն հաջողություններ ունի մաթեմատիկայի բնագավառում, իր ուսուցչի խորհրդով մեկնում է Մոսկվա՝ հետաքրքիր և բարդ խնդրի լուծումը գիտնականներին ցույց տալու համար։ Սաշայի հետ մի քանի տհաճ դեպքեր են պատահում, երբ նա փորձում է հասնել պրոֆեսորների մոտ։ Արդյունքում նա հայտնվում է ոստիկանության լեյտենանտի ընտանիքի ժամանակավոր խնամակալության տակ։ Մաթեմատիկական գիտությունների դոկտորի մոտ ընդունելության ժամանակ Սաշան հասկանում է, որ իր որոշման մեջ կոպիտ սխալ կա։ Հիասթափված Սաշան վերադառնում է տուն։ Բայց լեյտենանտի ընտանիքում շատ հիասթափված է Սաշայի մեկնումից նրանց դուստրը՝ Իննան, որին շատ էր դուր եկել նոր ընկերը։
Սաշան գնացքից դուրս է գալիս փոքրիկ սիբիրյան կայարանում և տեսնում է Իննային։
Դերերում
խմբագրել- Սերգեյ Պետուխով – Սաշա Շմագին
- Վլադիմիր Եմելյանով – Նիկոլայ Ֆոմիչ
- Օլգա Անիկինա – Իննա Նազարովա
- Անդրեյ Ռոստոցկի – Նիկիտա
- Գենադի Յուխտին – Սաշայի հայրը
- Սվետլանա Նեմոլյաևա – Սաշայի մայրը
- Յուրի Կուզմենկով – լեյտենանտ Նազարով
- Եվգենյա Ուրալովա – Իննայի մայրը
- Ալեքսեյ Զոլոտնիցկի – Ժուկով
- Նինա Մենշիկովա – էքսկուրսավար
- Մարգարիտա Ժարովա – փոստարար
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակներ՝ Իոսիֆ Օլշանսկի, Նինա Ռուդնևա
- Ռեժիսոր՝ Սլոբոդան Կոսովալիչ
- Օպերատոր՝ Վիտալի Գրիշին
- Նկարիչ՝ Ալեքսանդր Վագիչև
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հրաշքի սպասելով» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Հրաշքի սպասելով» ֆիլմը kinopoisk.ru կայքում