Հրանուշ Մարգարյան

հայ լեզվաբան

Հրանուշ Արայի Մարգարյան (նոյեմբերի 8, 1921(1921-11-08), Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն - հունիսի 8, 2005(2005-06-08), Երևան, Հայաստան), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1978)։ ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1981)։

Հրանուշ Մարգարյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1921(1921-11-08)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն
Մահացել էհունիսի 8, 2005(2005-06-08) (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1945)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1975)
Մասնագիտությունլեզվաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Հրանուշ Մարգարյանը ծնվել է 1921 թվականին Թիֆլիսում։ 1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և նույն թվականից դասավանդել ԵՊՀ-ում, 1978-1988 թվականներին եղել է ռուսաց լեզվի ամբիոնի վարիչը։ Զբաղվել է ռուսերենի տեսական քերականության, ձևաբանության և բառակազմության փոխհարաբերության, ռուսերենի և հայերենի զուգադրական բառագիտության և ձևաբանության հարցերով[1]։

Աշխատություններ խմբագրել

  • «Իմաստաբանական հակազդեցության տեսակները ձևակազմության և բառակազմության ոլորտում» (ռուսերեն, 1970 թվական)
  • «Ակնարկ ռուսերենի ձևաբանության՝ հայերենի ձևաբանության զուգադրությամբ» (ռուսերեն, 1987 թվական)
  • «Բառային նշանակության տեսակը և քերականական հարացույցը» (ռուսերեն, 1988 թվական)

Մահ խմբագրել

Մահացել է 2005 թվականին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «The memorial of Margaryan Hranush (Հրանուշ Մարգարյան Արայի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.