Հրայր Անանյան

հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից

Հրայր Սարգսի Անանյան (1913 - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ։ Արժանացել է Լենինի շքանշանի։ ԽՄԿԿ անդամ (1939 թվականից)։

Հրայր Անանյան
Ծնվել է1913
Մահացել էանհայտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Կարմիր աստղ» շքանշան Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է ուսուցչի ընտանիքում։ Թբիլիսիի հայկական № 72 դպրոցն ավարտելուց հետո հայրենի գյուղում անցել է ուսուցչական աշխատանքի, հետագայում սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը և նորից վերադարձել Շամշադին։ Սկզբում աշխատել է որպես ուսուցիչ, ապա ժողկրթբաժնի տեսուչ և դպրոցի տնօրեն։ 1940 թվականին զորակոչվել է բանակ։ Երբ սկսել է Հայրենական մեծ պատերազմը, նա որպես քաղաշխատող մասնակցել է տարբեր ռազմաճակատների մարտական գործողություններին։

Բանակից զորացրվելուց հետո աշխատել է Երևանի Միքայել Նալբանդյանի և Շավարշյանի անվան դպրոցներում որպես ուսմասվար, դպրոցի տնօրեն։ Հոդվածներով հանդես է եկել մանկավարժական մամուլում։

Պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով, Մարտական ծառայությունների համար և մի շարք այլ մեդալներով, իսկ ետպատերազմյան տարիներին՝ նաև Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով[1]։։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 20-21։