Հրաձգություն Օքսֆորդի դպրոցում

Հրաձգություն Օքսֆորդի դպրոցում, զանգվածային սպանություն, որը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 30-ին Միացյալ Նահանգների Միչիգան ​​նահանգի Օքսֆորդի ավագ դպրոցում, երբ 15-ամյա աշակերտ Իթան Քրամբլին կիսաավտոմատ ատրճանակով կրակ է բացել ուսումնական հաստատության աշակերտների և աշխատակիցների վրա՝ տեղում սպանելով երեք և վիրավորելով ութ մարդ, ևս մեկ մարդ ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ Հարձակվողին ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել[3][4]։ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին հրաձիգը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի[5][6][7]։

Հրաձգություն Օքսֆորդի դպրոցում
ՏեսակՀրաձգություն կրթական հաստատությունում և զանգվածային կրակոցներ
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղադրանքOxford High School?
Տարեթիվնոյեմբերի 30, 2021[1]
ԶենքSig-Sauer SP 2022?[2]
Զոհվածներ4 մարդ
Վիրավորներ7
Ահաբեկիչների քանակ1[2]

Հրաձգություն խմբագրել

Ուսումնական հաստատությունում տեղադրված անվտանգության տեսախցիկները ցույց են տալիս, որ 2021 թվականի նոյեմբերի 30-ին՝ մոտավորապես ժամը 12:49-ի[Ն 1] սահմաններում (դասամիջոցը սկսելուց անմիջապես հետո), դպրոցի 15-ամյա աշակերտ Իթան Քրամբլին մտել է դպրոցի հարավային թևի տղամարդկանց զուգարան՝ ուսապարկն ուսին դնելով և մոտ մեկ րոպե անց դուրս է եկել առանց ուսապարկի և կիսաավտոմատ ատրճանակը ձեռքին՝ անմիջապես կրակ բացելով իր տեսադաշտում գտնվող բոլոր մարդկանց վրա[8]։ Դրանից անմիջապես հետո ուսանողներն ու անձնակազմը սկսել են փախչել հրաձիգից, որը դանդաղ առաջ էր շարժվում միջանցքով[9][10]։

Միևնույն ժամանակ, առաջին կրակոցներից հետո ներքին ազդարարման համակարգի միջոցով դասարաններում մնացած աշակերտներին և ուսուցիչներին զգուշացվել է ուսումնական հաստատության տարածքում կրակոցների մասին՝ հրահանգելով մնալ սենյակներում և բարիկադով փակել դռները, ինչը նրանք արել են։ Աշակերտների և դպրոցի անձնակազմի ժամանակին գործողությունների շնորհիվ կրակողը չի կարողացել մուտք գործել դասասենյակներից որևէ մեկը[11]։ Ուսումնական հաստատությունում կրակոցների մասին հաղորդագրություններով առաջին ահազանգերը ոստիկանությունը ստացել է ժամը 12:51-ին, և 4 րոպեի ընթացքում դպրոց են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները՝ գրեթե անմիջապես վնասազերծելով հարձակվողին։ Ձերբակալության ժամանակ նա ոչ մի դիմադրություն չի ցուցաբերել։

Բերման ենթարկվելուց հետո հինգ րոպեի ընթացքում Քրամբլին արձակել է 23 կրակոց՝ ըստ շերիֆի տեղակալ Մայքլ Մաքքեյբիի։ Կրակողի մոտ հայտնաբերվել է ևս երկու լիցքավորված տասնհինգ գնդակով պահունակ։

Շերիֆի տեղակալ Մայքլ Մաքքեյբի խոսքով՝ բերման ենթարկվելու պահից հինգ րոպեի ընթացքում Քրամբլին հասցրել է 23 կրակոց արձակել՝ սպառելով մեկ 15 պարկուճանոց զինամթերք և երկրորդի կեսը։ Հրաձգության ժամանակ հայտնաբերվել են ևս երկու համալրված 15 պարկուճանոց զինամթերք[12]։

Հրաձիգին կալանավորելու ընթացքում մի քանի հարյուր աշակերտներ և աշխատակիցներ են տարհանվել դպրոցից, նրանցից ոմանք պատսպարվել են դպրոցից ոչ հեռու գտնվող Meijer խանութների ցանցում։ Մի քանի աշակերտներ պատսպարվել են նաև ուսումնական հաստատության մոտ գտնվող տեղի բնակիչների տներում[13]։

Զոհեր խմբագրել

Հրաձգության հետևանքով տեղում մահացել են երեք աշակերտներ՝ 17-ամյա Մեդիսոն Բալվինը և Ջասթին Շիլինգը և 14-ամյա Հաննա Դուլիանան։ Մեկ այլ աշակերտ՝ 16-ամյա Թեյթ Մայերը, ստացած վնասվածքներից մահացել է հաջորդ առավոտյան հիվանդանոցում[14]։ Բացի այդ, վիրավորվել է յոթ մարդ, այդ թվում՝ մեկ ուսուցիչ[15]։

Հետաքննություն խմբագրել

Զանգվածային սպանությունից անմիջապես հետո իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ դպրոցն անցկացրել է ամենամյա ակտիվ հրաձգային վարժանքներ և համալրված էր անվտանգության լրացուցիչ ժամանակակից համակարգերով, մասնավորապես՝ զրահապատ դռները և դասասենյակներում ու շենքերի տարբեր մասերի միջև դռների ավտոմատ փակման համակարգը, ինչը թույլ է տվել կարճ ժամանակահատվածում կրակողին մեկուսացնել սահմանափակ տարածքում և թույլ չի տվել աշակերտների հետ մտնել դասասենյակներ և շենքի այլ հատվածներ[16]։

Հայտնի է դարձել նաեւ, որ ուսումնական հաստատության ղեկավարությունը բազմիցս տեղեկություններ է ստացել նախապատրաստվող զինված հարձակման մասին, սակայն պատշաճ ուշադրություն չի դարձրել դրան։ Ողբերգությունից ընդամենը մի քանի օր առաջ ուսումնական հաստատության ղեկավարությունը տեղեկացրել է աշակերտներին և նրանց ծնողներին, որ ենթադրյալ կրակոցների մասին լուրերը չեն հաստատվել[17]։

2023 թվականի դեկտեմբերի 8-ին 17-ամյա Իթան Քրամբլին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի[5][6][7]։

Նշումներ խմբագրել

  1. Այստեղ և այստեղից ներքև` ժամը նշվում է UTC−5 ժամային գոտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.nbcnews.com/news/us-news/multiple-people-injured-shooting-oxford-high-school-michigan-officials-rcna7128
  2. 2,0 2,1 Gun Violence Archive — 2013.
  3. «Стрельба в школе в Мичигане: 15-летний нападавший застрелил четверых школьников». BBC News Русская служба. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. «Обвинения в терроризме и убийстве предъявлены стрелявшему в школе американского Оксфорда». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. 5,0 5,1 2021 Oxford High School shooting(անգլ.) // Wikipedia. — 2023-12-24.
  6. 6,0 6,1 Archive, View Author; feed, Get author RSS (2023 թ․ դեկտեմբերի 8). «Michigan school shooter Ethan Crumbley sentenced to life in prison without parole» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  7. 7,0 7,1 «Oxford High School shooter sentenced to life in prison without possibility of parole». Detroit Free Press (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. Atkinson, Scott (2021 թ․ նոյեմբերի 30). «Michigan High School Shooting: 3 Students Killed and Several Critically Injured». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. «Testimony: Teen took video about killing students night before Oxford High School shooting». mlive (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. Christine MacDonald, Elisha Anderson, Gina Kaufman and Niraj Warikoo. «Authorities: Oxford school shooting suspect talked in video about killing students before rampage». Detroit Free Press (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. «Timeline of the Oxford High School shooting tragedy - CNN». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. Oxford High School shooting(անգլ.) // Wikipedia. — 2021-12-04.
  13. «Three dead, eight hurt in Oxford High shooting; 15-year-old in custody». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  14. «Oxford High School shooting: Police identify victims». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  15. «Watch live: Authorities update investigation of Oxford High shooting». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 5-ին.
  16. «Источник». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  17. «Oxford High School shooting leaves 4 dead: What we know». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.