Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հռիփսիմե Շավարշի Մաթևոսյան ( հոկտեմբերի 13, 1950[1], Երևան, Հայաստան), կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժշկական գիտությունների թեկնածու։ Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) բժշկական կենսաբանության ամբիոնի վարիչ։

Հռիփսիմե Մաթևոսյան
Ծնվել է1950 հոկտեմբերի 13
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Հռիփսիմե Մաթևոսյանը ծնվել է 1950 թվականի հոկտեմբերի 13-ին Երևան քաղաքում։ 1957-1963 թվականներին սովորել է Երևանի Կամոյի անվան թիվ 76 միջնակարգ դպրոցում։ 1967 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1973 թվականին՝ գերազանցությամբ։ 1973-1976 թվականներին Երևանի պետական բժշկական ինստիտուտի բժշկական կենսաբանության ամբիոնի ասպիրանտ։

1977-1979 թթ. բժշկական կենսաբանության ամբիոնի ԳՀԼ (գիտահետազոտական լաբորատորիա) կրտսեր գիտախատող։

1979-1983 թթ. դեղագիտական ամբիոնի ԳՀԼ կրտսեր գիտաշխատող։

1983-1989 թթ. բժշկական կենսաբանության ամբիոնի ԳՀԼ ավագ գիտաշխատող։

1989-1997 թթ.ական կենսաբանության ամբիոնի ասիստենտ։

1997-2003 թթ. բժշկական կենսաբանության ամբիոնի դոցենտ։

2003-2008 թթ. բժշկական կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր։

2008-2009 թթ. բժշկական կենսաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար։

2009-2012 թթ. բժշկական կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր։

2012 թ. առ այսօր բժշկական կենսաբանության ամբիոնի վարիչ[1]։

1979 թ.  ԵՊԲՀ-ում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2000 թ.  պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Սրտի հեմոմիկրոցիրկուլյացիայի և նրա մկանային կառուցվածքների սիստեմային խանգառումները միոկարդի փորձարարական նեկրոզի պայմաններում և նրանց ֆարմակոլոգիական շտկման ուղիները » թեմայով` ստանալով կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

2002 թ.  ստացել է պրոֆեսորի կոչում։

140 գիտական հոդվածների, 2 գյուտերի, 2 դասագրքի, 6 ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է։ ԵՊԲՀ-ի բժկակենսաբանական մեթոդական հանձնաժողովի, ֆակուլտետային հորհուրդի, կենսաբանության միջազգային օլիմպիադայի (IBO) ժյուրիի անդամ։ Մասնագիտական վերապատրաստում է անցել ՌԴ Լենինգրադ քաղաքում, ԵՊԲՀ-ում՝ մի շարք ծրագրերի շրջանակներում։

Պարգևատրումներ

խմբագրել

2000 թ. ԵՊԲՀ 70-ամյակի առթիվ պատվոգիր

2005 թ. ԵՊԲՀ 70-ամյակի առթիվ ոսկե մեդալ

2011 թ. ԵՊԲՀ 90-ամյակի առթիվ արծաթե մեդալ

2011 թ. ԵՊԲՀ 90-ամյակի առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորակալագիր

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)