Հուսահատությունը տիրել է կյանքին...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Հուսահատությունը տիրել է կյանքին...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ հավանաբար գրված 1891 թվականին[1]։

Հուսահատությունը տիրել է կյանքին...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1932
ՎիքիդարանՀուսահատությունը տիրել է կյանքին...

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծություն նվիրել է դերասան Պետրոս Ադամյանին։

Դատելով արտիստի հիվանդ լինելու մասին՝ բանաստեղծությունում արված ակնարկից, այն պետք է գրված լիներ 1891 թվականի գարնանը, երբ դերասանը կոկորդի տուբերկուլոզով ծանր հիվանդ պառկած էր Կոստանդնուպոլսի «Ռուսական նիկոլաևյան հիվանդանոցում»։

Այս բանաստեղծությունով Թումանյանը ողջ հայության կոչ է անում նյութական օգնություն ցույց տալ հիվանդ արտիստին։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյան ֆոնդի № 27-ում պահվում է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է 1932 թվականին՝ «Գրական թերթում»։ Այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 445)։

Տպագրվում է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 569.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հուսահատությունը տիրել է կյանքին...