Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ Editing International Day For Monuments and Sites, իսպ.՝ Día Internacional de los Monumentos y Sitios), ապրիլի 18-ին նշվող ամենամյա տոն[1]։ Այդ օրը աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ համաշխարհային ժառագության և պարզապես հուշարձանների այցելություններ, համաժողովներ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ։ Հնարավորություն է ընձեռվում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ[2]։

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվԱպրիլի 18
Հաստատված1983
Կայք18april.icomos.org(ֆր.)

Պատմություն խմբագրել

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշելը առաջարկել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (անգլ.՝ ICOMOS) 1982 թվականի ապրիլի 18-ին։ 1983 թվականին ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պաշտպանության և պահպանման համար[3]։

Տարեկան թեմաներ խմբագրել

Յուրաքանչյուր տարի Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա[4], ինչը հնարավորություն է տալիս շեշտելու համաշխարհային ժառանգության բազմազանությունը։

  • 2013 թվականը ԻԿՕՄՕՍ-ն առաջարկով ապրիլի 18-ը նշել «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո` կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ ժառանգության այն բոլոր տեսակներին, որոնք առնչվում են կրթությանը[5]։
  • 2014 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առթիվ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշակութային ժառանգությունը կապված է պատմության և հիշողության հետ, Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդն առաջարկել է ապրիլի 18-ը նշել «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո՝ կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ հիշատակի հուշարձաններին՝ մեկ անգամ ևս վերհիշելով պատմությունն ու այն կերտող ականավոր գործիչներին[4]։
  • 2015 թվականի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումները Հայաստանում անց են կացվել «Հայոց ցեղասպանություն. մշակութային ցեղասպանություն» խորագրով[6]։
  • 2016 թվականին ժառանգության պահապաններին առաջարկվել է հանդես գալ մշակութային ժառանգությանը նվիրված նախաձեռնություններով` «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո[7]։
  • 2017 թվականին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցա­ռում­­ներն Հայաստանում անց են կացվել «Հայաստանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո[8]։
  • 2019 թվականի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցա­ռում­­ները Հայաստանում անց են կացվել «Գյուղական լանդշաֆտներ» խորագրի ներքո[9][10]։
  • 2021 թվականին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա խորագիրը եղել է «Բարդ անցյալներ, բազում ապագաներ»[11][12]։
  • 2022 թվականի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա օրվա խորհուրդ է առաջադրվել «Ընդհանուր մշակույթներ, ընդհանուր ժառանգություն, ընդհանուր պատասխանատվություն» խորագիրը[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանը նշում է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը». hetq.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  2. Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդի կայք
  3. ՅՈԻՆԵՍԿՕ-ի կայքում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա մասին
  4. 4,0 4,1 Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է https://armenpress.am/arm/news/887114.html Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  5. «Հուշարձանների միջազգային օրը 2013թ.՝ «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո». CIVILNET. 2013 թ․ ապրիլի 18. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
  6. «Ապրիլի 18-ը Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն է». artsakhpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
  7. «ԱՊՐԻԼԻ 18-Ը ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է». cultural.am (armenian). Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է». armenpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
  9. «ORER.eu - Զինծառայողները մասնակցեցին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա միջոցառումներին». orer.eu. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
  10. Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
  11. «Օրը կարևոր է ոչ միայն տոնական տրամադրության, այլև խնդիրների քննարկման տեսանկյունից․ Արա Խզմալյան». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
  12. ««Պահպանելով հայկական մշակութային ժառանգությունն ու ավանդույթները. Տեղի ունեցավ Հայաստանի 7 հրաշալիքները» ծրագիրը». operativ.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
  13. ԿԳՄՍՆ, ՀՀ. «ՀՀ ԿԳՄՍ նախարարի ուղերձը հուշարձանների պահպանության ոլորտի աշխատակիցներին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.