Հունգարիայի դրամահատարան

Հունգարիայի դրամահատարան (հունգ.՝ Magyar Pénzverő Zrt.), մետաղադրամներ և մեդալներ պատրաստող հունգարական ձեռնարկություն։

Հունգարիայի դրամահատարան
Տեսակդրամահատարան
Երկիր Հունգարիա
ՎայրԲուդապեշտ
ՍեփականատերHungarian National Bank?
Հիմնադրված է1925
ՆախագծողGusztáv Szörényi-Reischl?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Հունգարական մետաղադրամների հատումը սկսվել է Իշտվան I Սուրբ թագավորի օրոք (1001-1038)։ Տարբեր ժամանակաշրջաններում մետաղադրամները հատվել են տարբեր քաղաքներում գտնվող մի քանի դրամահատարանների կողմից։ 19-րդ դարի վերջերին Հունգարիայի միակ դրամահատարանը գտնվում էր Կյորմյոցբանյեում (այժմ` Կրեմնիցա ՍլովակիայումԱվստրոհունգարիայի փլուզումից հետո դրամահատարանի սարքավորումները և հումքի պաշարները տեղափոխվեցին Բուդապեշտ, որտեղ 1920 թվականին սկսվեց մետաղադրամների հատումը։ 1920-1922 թվականների առաջին 10 և 20 ֆիլեր մետաղադրամները հատվեցին 1914 թվականի ավստրոհունգարական մետաղադրամների նմուշի տիպով։ Մետաղադրամների արտաքին տեսքը և բնութագրերը, այդ թվում նաև Կրեմնիցայի դրամահատարանի տարբերանշանը` KB, չփոխվեցին[1]։ Այնուհետև, հունգարական կրոնի արժեզրկման հետ կապված, մետաղադրամների հատումը դադարեցվեց։

Պաշտոնապես դրամահատարանը ստեղծվել է 1925 թվականին, ստանալով «Հունգարիայի թագավորական պետական դրամահատարան անունը»։ 1926 թվականին դրամահատարանն սկսեց պենգյո մետաղադրամների հատումը։ 1945 թվականին, գերարժեզրկման հետ կապված, մետաղադրամների հատումը դադարեցվել էր և վերականգնվել 1946 թվականին, երբ սկսվեց ֆորինտ մետաղադրամների հատումը։ 1949 թվականին դրամահատարանը վերանվանվեց «պետական դրամահատարան» ազգային ձեռնարկության։

1992 թվականին դրամահատարանը վերակազմավորվեց Հունգարիայի դրամահատարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության։ Սկզբնապես բանկին էր պատկանում բաժնեմասերի վերահսկիչ փաթեթէը, իսկ 1998 թվականից բանկը հանդիսանում է դրամահատարանի միակ սեփականատերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rádóczy, 1984, էջեր 73—75

Գրականություն խմբագրել

  • Rádóczy G. A legújabb kori magyar pénzek (1892-1981). — Budapest: Corvina, 1984. — 216 с. — ISBN 963-13-1528-2

Արտաքին հղումներ խմբագրել