Հունգարա-ուկրաինական հարաբերություններ

Հունգարա-ուկրաինական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Հունգարիայի և Ուկրաինայի միջև։ Երկրների միջև պետական սահմանի երկարությունը կազմում է 128 կմ[1]։

Հունգարա-ուկրաինական հարաբերություններ
Հունգարիա և Ուկրաինա

Հունգարիա

Ուկրաինա

Պատմություն խմբագրել

1990 թվականին Ուկրաինական ԽՍՀ պաշտոնական այցով ժամանեց Հունգարիայի նախագահ Արփադ Գյոնցը, որտեղ բանակցություններ վարեց ԽՍՀՄ այդ հանրապետության ղեկավարության հետ։ 1991 թվականի դեկտեմբերին Հունգարիան ճանաչեց Ուկրաինայի անկախությունը ԽՍՀՄ-ից և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց այդ երկրի հետ։ 1993 թվականին Կիևում բացվել է Հունգարիայի դեսպանատունը՝ բարիդրացիության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրումից հետո[2]։

2017 թվականին Հունգարիան սպառնացել էր արգելափակել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության գործընթացը, քանի որ հունգարական կողմի կարծիքով հարևան երկիրը ոտնահարում է փոքրամասնությունների լեզվական իրավունքները[3][4]։ Հունգարիայի կառավարությունն իր անհանգստությունը հիմնավորում է նրանով, որ Ուկրաինայում բնակվում է շուրջ 150 000 էթնիկ հունգարացի, ինչը կազմում է Անդրկարպատյան շրջանի բնակչության մոտ 12%-ը[5]։ 2018 թվականի մարտին Կիևը հայտարարել էր Հունգարիայի հետ սահմանին զինված ուժերի շուրջ 1000 զինվորների տեղակայելու պլանների մասին՝ Ուկրաինայի արևմուտքի հունգարալեզու բնակիչների իրավունքների պաշտպանության շուրջ շարունակվող հակամարտության պատճառով[6]։

Առևտուր խմբագրել

2017 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալն ավելացել է 31,2 %-ով (629,0 միլիոն ԱՄՆ դոլարով) նախորդ տարվա համեմատ և կազմել 2 միլիարդ 684 միլիոն ԱՄՆ դոլար։ 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին ապրանքաշրջանառությունը կազմել է 483,6 միլիոն ԱՄՆ դոլար (2017 թվականի համեմատ աճել է 46,4 %-ով)։ 2017 թվականին Հունգարիան Ուկրաինայի տնտեսության մեջ ներդրել է 796,0 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալի 2,0 %-ը, իսկ Ուկրաինան Հունգարիայի տնտեսության մեջ ներդրել է 17,5 միլիոն ԱՄՆ դոլար[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The World Factbook — Central Intelligence Agency». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  3. Hungary threatens to block Ukraine's EU progress in language row | Reuters
  4. Hungary in language dispute with Ukraine over schools - BBC News
  5. Hungary-Ukraine Relations: Transcarpathia and the “Western Front” - Global ResearchGlobal Research - Centre for Research on Globalization
  6. «Hungary-Ukraine relations hit new low over troop deployment». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.