Հունգարացի հեղափոխականների պահանջներ (1956)

Հունգարացի հեղափոխականների պահանջներ (1956), 1956 թվականի հոկտեմբերի 22-ին, Հունգարիայի մի խումբ ուսանողներ կազմել են ազգային քաղաքականության տասնվեց հիմնական պահանջ պարունակող ցուցակը[1]։ Հետագայում հակաԽորհրդային բողոքի երթի միջոցով ուսանողները փորձել են մտնել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի գլխավոր ռադիոկայան և կարդալ իրենց պահանջները եթերում։ Ուսանողները ձերբակալվել են, իսկ երբ մարդիկ հավաքվել են հեռարձակման կայարանում և կոչ են արել ազատ արձակել նրանց, [[պետական անվտանգության ծառայություն]]ը կրակել է անզեն ամբոխի վրա։

Պահանջներ խմբագրել

  1. Պահանջում ենք անհապաղ տարհանել խորհրդային բոլոր զորքերը` հաշտության պայմանագրի համապատասխան դրույթների համաձայն։
  2. Պահանջում ենք կուսակցության անդամների նոր գաղտնի քվեարկությամբ ընտրություն վերևից ներքև։
  3. Նոր կառավարությունը պետք է ձևավորվի Իմրե Նագիի ղեկավարությամբ և ստալինյան ժամանակաշրջանի քրեական առաջնորդները պետք է անհապաղ հեռացվեն։
  4. Պահանջում ենք հրապարակային հետաքննություն Միխայիլ Ֆարկասի և նրա հանցակիցների գործունեության նկատմամբ, որոնք պատասխանատու են ոչ վաղ անցյալում կատարված հանցագործությունների և մեր երկրի կործանման համար։ Նրանք պետք վերադարձվեն Հունգարիա և կանգնեն հունգար ժողովրդի դատարանի առաջ։
  5. Պահանջում ենք ամբողջ երկրում համընդհանուր ընտրություններ` գաղտնի հանրային փակ քվեարկության հիման վրա նոր Ազգային ժողով ընտրելու համար, որին մասնակցեն բոլոր քաղաքական կուսակցությունները։ Մենք պահանջում ենք, որպեսզի աշխատավորների գործադուլների իրավունքները ճանաչվեն։
  6. Պահանջում ենք վերանայել ու կրկին ճշգրտել հունգարա-խորհրդային և հունգարական-հարավսլավական հարաբերությունները քաղաքականության, տնտեսության և մշակութային ոլորտներում և պահանջում ենք, որ լինի լիակատար քաղաքական և տնտեսական իրավահավասարության, և որևէ մեկը չմիջամտի մյուսի ներքին գործերին։
  7. Պահանջում ենք Հունգարիայի տնտեսական կյանքի ամբողջական վերակազմակերպումը մասնագետների ղեկավարությամբ։ Ամբողջ տնտեսական համակարգը` հիմնված պլանավորման վրա, պետք է վերանայվի Հունգարիայի պայմանների լույսի ներքո և բխի Հունգարիայի ժողովրդի կենսական շահերից։
  8. Մեր պահանջում ենք, որ վերանայվեն ներքին և արտաքին առևտրի համաձայնագրերը, և գումարները որոնք չեն կարող վճարվել, պետք է հրապարակվեն։ Մենք պահանջում ենք, որ պետք է հստակ տեղեկացվի մեր երկրի ուրանի հանքավայրերի, դրանց շահագործման, այդ ոլորտում ռուսների զիջումների վերաբերյալ։
  9. Պահանջում ենք, որ Հունգարիան իրավունք ունենա իր երկրի ուրանը վաճառել համաշխարհային շուկայական գներով, որպեսզի ձեռք բերի հաստատուն արժույթ։
  10. Պահանջում ենք ամբողջովին վերանայել արդյունաբերության մեջ գործող նորմերը և արմատականորեն ճշգրտել աշխատավարձերը բանվորների և մտավորականների ահանջների հիման վրա։ Մենք պահանջում ենք նվազագույն աշխատավարձ բանվորների համար։
  11. Պահանջում ենք, որ բաշխման համակարգը կազմակերպվի նոր հիմքի վրա և գյուղատնտեսական արտադրանքը օգտագործվի ռացիոնալ ձևով։ Մենք պահանջում ենք հավասար վերաբերմունք առանձին տնտեսությունների հանդեպ։
  12. Պահանջում ենք ազատ արձակել անմեղ մարդկանց և քաղբանտարկյալներին։
  13. Պահանջում ենք Երկրորդ Համաշխարհային պատերազմի ռազմագերիների, Խորհրդային Միություն տեղահանված քաղաքացիական բնակչության, այդ թվում Հունգարիայից դուրս գտնվող դատապարտյալների անհապաղ հայրենադարձություն և վերադարձ։
  14. Պահանջում ենք համոզմունքների, խոսքի, մամուլի, ռադիոյի ազատություն ամբողջական ճանաչումը, ինչպես նաև օրաթերթի ստեղծումը Հունգարիայի համալսարաների և քոլեջների ուսանողների միության համար(MEFESZ):
  15. Պահանջում ենք բռնապետության խորհրդանիշ Ստալինի արձանը հեռացնել և որքան հնարավոր է այն արագ փոխարինել 1848-49 թվականներին զոհված ազատամարտիկների հուշարձանով։
  16. Պահանջում ենք օտար խորհրդանիշների փոխարինում հին Հունգարիայի Կոսսութի բազուկներով։ Պահանջում ենք նոր համազգեստ բանակի համար, որը համապատասխանում է մեր ազգային ավանդույթներին։
  17. Մենք պահանջում ենք, որ մարտի 15-ը հայտարարվի ազգային տոն, իսկ որ հոկտեմբերի 6-ը` ազգային սգո օր, և այդ օրը դպրոցները պետք է փակվեն։
  18. Բուդապեշտի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները միակամ հայտարարում են Վարշավայի, Լեհաստանի բանվորների և ուսանողների հետ իրենց համերաշխության մասին` ազգային անկախության պաշտպանության համար նրանց շարժումներին միանալով։
  19. Բուդապեշտի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները որոշել են MEFESZ-ի տեղական ճյուղեր կազմակերպել Բուդապեշտում և հոկտեմբերի 27-ին գումարել երիտասարդական խորհրդարան, որտեղ ամբողջ ազգի երիտասարդները պետք է ներկայանան իրենց պատվիրակներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Modern History Sourcebook: Resolution by students of the Building Industry Technological University: Sixteen Political, Economic, and Ideological Points, Budapest, October 22, 1956 Retrieved 22 October 2006