Հունգարացիները Սերբիայում

Հունգարացիները Սերբիայում, Սերբիայի Հանրապետության ազգային խոշոր փոքրամասնություններից մեկը։

Վոևոդինայի հունգարացիները ազգային տարազով

Թվակազմ խմբագրել

Մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 293 299 մարդ, կամ երկրի բնակչության 3,9 % (ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների)։ Այն համարվում է սփյուռքում գտնվող հունգարացիների մեծությամբ 5-րդ գաղթօջախը։ Թվակազմով այն զիջում է միայն ԱՄՆ-ի, Ռումինիայի, Սլովակիայի և Կանադայի օջախներին։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի և Կանադայի հունգարացիները ցրված են տարաբնակեցված և մեծ մասամբ ձուլված են, սերբական հունգարացիները փաստացի համարվում են հունգարական գաղթօջախներից մեծությամբ և նշանակությամբ երրորդը աշխարհում, թեպետ նրանց թիվը անշեղորեն ընկնում է։

Ժամանակակից Սերբիայում հունգարացիները խտացած են հյուսիսային Վոևոդինա ինքնավար մարզում, տարածքում, որն անմիջականորեն սահմանակցում է Հունգարիային, այդ իսկ պատճառով ավելի ճիշտ է այ դիտարկել որպես հունգարական իրրեդենտ, այլ ոչ թե սփռյուռք։

Մինչև 1920 թվականը հունգարացիները գերմանական փոքրամասնության հետ զբաղեցրել են երկար ժամանակ Ավստրո-Հունգարիայի իշխանության տակ գտնվող Վոևոդինայի ազգային փոքրամասնությունների աստիճանակարգի ամենաբարձր հորիզոնականները։ Վոևոդինայի ինստիտուցիոնալ հունգարականացումը հանգեցրել է նրան, որ հունգարացիների մասը և թվաքանակն սկսել է աճել երկրի այլ շրջաններից հունգարացիների արտահոսքի, ինչպես նաև տեղի սերբերի և գերմանացիների ձուլման պատճառով։ 1910 թվականի մարդաքանակի արդյունքներով սերբերը կազմել են Վոևոդինայի բնակչության ընդամենը 33,8 %, հունգարացիները՝ 28,2 %, գերմանացիները՝ 21,4 %։ 1920 թվականից հետո (Տրիանոնի հաշտության պայմանագիր) հունգարացիները ակտիվորեն արտագաղթել են երկրից, ծնելիությունն ընկել է, իսկ ձուլումն այլ ազգերի հետ դադարել է։

Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո հունգարացիների թիվը Սերբիայում բավականին նշանակալի էր։ 1948 թվականի մարդահամարի տվյալներով Սերբիայում ապրում էին 433,7 հազար հունգարացիներ (Վոևոդինայում՝ 428,9 հազար)[1]։

1991-ից 2011 թվականների ընթացքում Սերբիայում հունգարացիների թիվը 340,8 հազարից կրճատվել է 253,899 մարդու, այսինքն մոտ 87 հազար մարդով (կամ 27 %-ով)։ Նրանց մասնաբաժինը Վոևոդինայի բնակչության կազմում այդ տարիներին 16,9 %-ից իջել է 13,0 %-ի։

Հունգարացիները Սերբիայում իրենց վրա զգում են սերբական մշակույթի և լեզվի մեծ ազդեցությունը։ Նրանց ոչ պաշտոնական մայրաքաղաքը համարվում է Սուբոտնիցա քաղաքը, որտեղ նրանք կազմում են բնակչության 38 %-ը։

Հունգարական փոքրամասնության ազգային խորհուրդ խմբագրել

2014 թվականի հոկտեմբերին տեղի են ունեցել հունգարական փոքրամասնության ազգային խորհրդի ընտրություններ[2]։

Հայտնի անձինք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Буквич Р. Региональная проблема социалистической Югославии в 1945—1991 гг. // Вестник Мордовского университета. — 2014. — № 3. — С. 132
  2. Архива - Избори за чланове националних савета националних мањина 2014. - Мађарски

Արտաքին հղումներ խմբագրել