Հունգարական հեղափոխության կարևոր դեպքեր (1956)

Հունգարական հեղափոխությունը զինված ապստամբություն է Հունգարիայում կոմունիստական դրածո վարչախմբի դեմ, որը ճնշվել է խորհրդային զորքերի կողմից։

Հունգարիայի դրոշը, որից կտրված է խորհրդային տարբերանշանը։ Այն Հունգարիայի հեղափոխության խորհրդանիշն է

Խորհրդային կարմիր բանակը Հունգարիան գրավել էր դեռևս 1945 թվականին։ Երկրում հաստատվում են սոցիալիստական կարգեր և Խորհրդային պետությունը անմիջականորեն ստանում է Հունգարիայում զորքեր տեղակայելու իրավունք։

1947-1952 թվականներին Հունգարիայում մեծաթիվ մարդիկ ենթարկվում են հալածանքների, խոսքի իրավունքը սահմանափակվում է։ Սա Հունգարիայում հեղափոխական ընդվզման կարևոր նախապայման է։ Կրեմլի կառավարությունը 1955 թվականի ապրիլի 18-ին պաշտոնանկ է անում Իմռե Նաձին, ինչը հասարակական դժգոհության ալիք է բարձրացնում։

1956 թվականի հունիսին Պոզնանի ապստամբության ազդեցությամբ Հունգարիայում սրվում են ընդդիմադիր և հակախորհրդային տրամադրությունները։ Երկրում բռնկվում է հզոր ապստամբություն։

Ստորև ներկայացված են 1956 թվականի Հունգարիայի հեղափոխության կարևոր դեպքերի և իրադարձությունների ժամանակագրությունը։

Ժամանակագրական տախտակ խմբագրել

  • Հոկտեմբերի 22` հեղափոխությունից մեկ օր առաջ ստեղծում է «Հունգարիայի համալսարանների և ակադեմիաների ուսանողների միությունը», որը ղեկավարում է հակակառավարական ցույցերն ու ապստամբությունը։ Պլանավորվում են ցույցեր Բուդապեշտի կենտրոնում։
  • Հոկտեմբերի 23` հեղափոխական ամբոխը կեսօրից հետո շարժվում է դեպի Յոզեֆ Բեմի արձանը։
  • Հոկտեմբերի 23՝ երեկոյան 100,000 հոգուց կազմված հեղափոխական ամբոխը շարժվում է դեպի խորհրդարանի շենք։ Ժամը 9-ին հեղափոխականները սկսեցին վանկարգել ընդդեմ կոմունիստական կուսակցության։ Ցուցարարները բարեփոխումներ էին պահանջում, ինչպես նաև կոմունիստական վարչակազմի հեռացումը երկրից[1][2]։
  • Հոկտեմբերի 24` առավոտյան ցուցարարները գրավում են հունգարական զորքերի ռազմակայաններից մեկը և զինվում, մի քանի հազար հունգարացի զինվոր անցնում է ցուցարարների կողմը։ Ապստամբները գրավում են Ազգային ռադիոյի շենքը, ջարդուփշուր անում Ստալինի հուշարձանը, ինչից հետո խորհրդային տանկերը մտնում են Բուդապեշտ, վերահսկողության տակ վերցնում խորհրդարանը և օդանավակայանը։ Սկսվում են զինված բախումները։
  • Հոկտեմբերի 25՝ Մոսկվայի կենտրոնական կոմիտեն Հունգարիա է գործուղում Յանոշ Կադարին։ Իմռե Նաձը Միկոյանի և Սուսլովի հետ բանակցություններ է սկսում։
  • Հոկտեմբերի 25՝ հեղափոխությունը թևակոխում է ռազմական պայքարի փուլ։ Ցուցարարները կտրում են Հունգարիայի դրոշի մեջտեղում տեղակայված խորհրդային խորհրդանշանը և կարմիր աստղը և կտրված դրոշը ամրացնում տանկերի վրա։ Այն բանից հետո, երբ խորհրդային իշխանությունը հեղափոխությունը ցրելու համար տանկեր մտցրեց Բուդապեշտ, ցուցարարները սկսեցին վանկարգել՝ «Հեղափոխությունը հաղթել է»։
  • Հոկտեմբերի 26` հեղափոխական ուժերը պայքար են սկսում խորհրդային կարմիր բանակի հունգարական ստրաբաժանման զինյալների դեմ։
  • Հոկտեմբերի 31` ԽՄԿԿ կենտկոմի նիստում Խրուշչովը պահանջում է Յանոշ Կադարի գլխավորությամբ նոր կառավարություն ստեղծել Հունգարիայում, իսկ հեղափոխության ճնշումը հանձնարարվում է մարշալ Իվան Կոնևին։ Խորհրդային նոր զորամիավորումներ են մտնում Հունգարիա։ Ի պատասխան Իմռե Նաձը հայտարարում է Հուգարաիայի ՎՊԿ-ից դուրս գալու մասին։
  • Նոյեմբերի 7` հեղափոխությունը ճնշվում է խորհրդային կարմիր բանակի կողմից։ Խորհրդային բանակի ուղեկցությամբ Յանոշ Կադարը մտնում է Բուդապեշտ։ Իռմե Նաձին ձերբակալում են։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հունգարական հեղափոխությունը Արևելյան Եվրոպայում, հեղափոխության ընթացիկ դեպքեր և իրադարձություններ (հունգարերեն)
  2. «Հունգարիան՝ հեղափոխությունների թատերաբեմում». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.